Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ֆրանսուա Ֆիյոնը սպասում է ճակատագրի հետ հանդիպմանը

Ֆրանսուա Ֆիյոնը սպասում է ճակատագրի հետ հանդիպմանը
22.11.2016 | 09:04

Հույզերի ինչ հորձանք: Ֆիյոնն առաջինն է՝ մեծ տարբերությամբ: Սարկոզին բացառված է, թեպետ նա մի քանի ամիս խոսում էր ու գրում, որ «բնականաբար», երկրորդ փուլ դուրս կգա: Ճգնաժամի դարաշրջանում ժողովրդավարություն մեծ խաղի մեջ ընտրողները նորից ամեն ինչ գլխիվայր շրջեցին: Անհավանական ժողովրդական հաջողությունը պրայմերիզներում միաժամանակ «անխուսափելիության» սցենարների հեղինակների պարտությունն է՝ գրում է Le Figaro-ի գլխավոր խմբագիր Ալեքսիս Բրեզեն: Չդիմենք ակնհայտ համադրումների՝ Բրեկզիտ, Թրամփ: Կատարվածի պատճառներն առանձին քննարկման են արժանի: Առաջին պատճառը կայուն հակասարկոզիականությունն է, որ ոչ ոք չի կարող թուլացնել:

Նախկին նախագահը չի կորցրել իր եռանդը, բայց հիշողությունները հինգ տարիների հիասթափությունների և նրա կտրուկ բնավորության մասին, որ խզումների պատճառ էր, թույլ չտվեցին մեծացնել ընտրողների թիվը իր կողմնակիցների նեղ շրջանակից: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է հանել «վերադարձն անհնար է» կանխատեսումը: Երկրորդ պատճառը Ալեն Ժյուպեի քաղաքական անհավասարակշռությունն է: Չափավոր իր համոզմունքների ու խառնվածքի մեջ՝ ձերբազատված անցած հնգամյակի անհանրաճանաչությունից ու կողմնակիցների կտրուկ քայլերից, նա հակասարկոզիական ուժերի բնական կենտրոնացումն էր: Բայց հենց հայտնվեց դրական այլընտրանք ի դեմս Ֆրանսուա Ֆիյոնի, նրա առավելությունը հալվեց ինչպես ձյունն արևից: Երրորդ պատճառը, որ շատ ուժեղ ներգործեց աջերի վրա, Ֆրանսուա Ֆիյոնի անակնկալ իմիջն էր: Քարոզարշավի սկզբում նա շեշտադրում էր լիբերալ տնտեսական սցենարներ, որ նրան հարգարժան հաջողություն բերեց, ընդ որում, նա չէր գործադրում իր եռանդն ու ամրապնդվում էր «պահպանողական» դիրքերում, որ հաջողության բոլոր շանսերն ունեն աջերի (և ոչ միայն) շրջանում:

Նրա գիրքը «իսլամական տոտալիտարիզմի» դեմ, ռևերանսները կաթոլիկ ընտրախավին, տեսակետները դպրոցի ու Ռուսաստանի մասին, անսպասելի հարձակումները լրագրողների և քաղաքական շոուների վրա՝ այնքան նրբերանգներ կային, գուցե աննկատ, բայց ոչ երկիմաստ, որ մտածող ընտրողները կես խոսքից ընկալեցին: Նրա հանգիստ ինքնավստահությունը հեռուստաբանավեճերում նույնքան լավ էր, որքան մյուս քայլերը: Համալիր թեկնածու, ավելի ամուր Ժյուպեից և ավելի հանգիստ Սարկոզիից՝ Ֆրանսուա Ֆիյոնը հանդարտ աջերի մարմնավորումն է, հիմա նա սպասում է ճակատագրի հետ իր հանդիպմանը:

Ալեքսիս ԲՐԵԶԵ, Le Figaro


Հ.Գ. Ֆրանսուա անունը ֆրանսիացիների համար նշանակում է նախագահ՝ Ֆրանսուա Միտերանից Ֆրանսուա Օլանդ, հիմա էլ Ֆրանսուա Ֆիյոն: Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից դեպի անձնական կյանք, բայց հազիվ թե նա երկար ապրի միայն անձնական կյանքով: Պարզապես 2017-ի ապրիլի 23-ի նախագահական ընտրություններին նա չի մասնակցի: Իսկ նախագահական ընտրություններում ձայնը կտա նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին։ Փարիզի իր նախընտրական շտաբում նա հայտարարեց. «Ես չկարողացա համոզել ընտրողների մեծ մասին։ Ես հարգում եմ և հասկանում ապագայի համար այլ քաղաքական գործիչներ ընտրելու նրանց կամքը։ Ցանկանում եմ շնորհավորել Ֆրանսուա Ֆիյոնին և Ալեն Ժյուպեին, որ անցել են երկրորդ փուլ»: Ֆրանսուա Ֆիյոնը պրայմերիզներում ստացել էր ձայների 44,1 տոկոսը, Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպեն՝ 28,2, Նիկոլա Սարկոզին՝ 21:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ