Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

2017-ի հաղթողներն ու պարտվողները

2017-ի հաղթողներն ու պարտվողները
29.12.2016 | 13:53

Քվենտին Լետտսը Politico պարբերականում անդրադարձել է հարցին, թե ովքեր են լինելու 2017-ի հաղթողներն ու պարտվողները։


Հաղթողներ
1.Ոսկեթիթեղներ վաճառողները. Դոնալդ ու Մելանիա Թրամփները բնակություն են հաստատում Սպիտակ տանը՝ հիշեցնում է հեղինակը։ Մինչև նրանց հեռանալը Թրամփի ապարտամենտներում թեկուզ մեկ ոչ ոսկեզօծ սանտիմետր կմնա՞։
2.Վլադիմիր Պուտինը. Զարմանալի չէ, որ ռուս կարճլիկ բռնապետը այս ու այն կողմ է գնում՝ ասես գրգռված աքլոր լինի։ ՈՒկրաինայում ու Սիրիայում նրա ռազմատենչ մանևրները վերականգնել են նրա մոսկովյան մաչոյի կերպարը, իսկ ժողովրդական հուզումները Արևմուտքում ցույց են տալիս, թե ինչ քմահաճ թուլամորթներ են այնտեղ բոլորը։ Ի՞նչ ժողովրդավարություն։ Չնայած ռուսական տնտեսությունը արգելակվում է, խելագար Վլադը դժվար թե երբևէ իրեն ավելի վստահ է զգացել Կրեմլում բազմած, քան հիմա։
3. Դրոշներ պատրաստողները. ԵՄ միասնականության փլուզումը և Թրամփի վերելքը բարենպաստ օրեր կսկսեն դրոշներ արտադրողների համար.. Brexit-ը ԵՄ քաղաքականությանն ազգայնականության թմրանյութի ներարկում է, ինչը նշանակում է թափահարել դրոշները։ Դրոշներ հավանաբար կգնեն Թրամփի և կողմնակիցները, և հակառակորդները։ Առաջինները` որ ծածանեն, երկրորդները` որ այրեն։
4.Մարին լը Պեն. Ճանաչում, լուսաբանություն լրատվամիջոցներով, եթերային ժամանակ՝ ահա ինչ է առաջարկում 2017-ին «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածուին։ Հնարավոր է Լը Պենը չհաղթի, բայց նրան չտեսնելն ու չլսելը դժվար կլինի։ Իսկ նրա կուսակցության համար այդ կարգավիճակը յուրատեսակ հաղթանակ է։


Պարտվողներ
1.Պաոլո Ջենտիլիոնի. Ջենտիլիոնին Իտալիայի նոր վարչապետն է։ Կկարողանա՞ նա նույնքան երկար պահպանել իր դիրքը, որքան սերֆինգիստը։ Միանգամայն հավանական է՝ ոչ։
2. ՆԱՏՕ-ն. Թրամփը հավանաբար դեռ չի կշռադատել ՆԱՏՕ-ի հանդեպ իր նախընտրական հոռետեսությունը, սակայն նա արդեն անվստահություն է հայտնել կազմակերպության ապագայի հանդեպ, որը վերջին 60 տարիներին Արևմուտքի դիվանագիտական հենասյուներից մեկն է։ Շատ երկրներ պաշտպանության վրա չեն ծախսում ՀՆԱ-Ի նույնիսկ 2 տոկոսը, ՆԱՏՕ-ն սարսափելի թերսնված է թվում։
3.Սիրիայի ժողովուրդը։ Ավաղ, դժվար է պատկերացնել, որ Սիրիայում որևէ մեկի համար 2017-ը կարող է առանձնապես դրական լինել։
4.Անգելա Մերկելը. Այս աշնանը Գերմանիայում ընտրություններ են, ու չնայած կանցլեր Մերկելը կարող է հաղթել, բայց նրա համազգեստի վրա արդեն ժանգի հետքեր են հայտնվում։ Նրա կայունացնող միջոցներն արդեն այն չեն… Մերկելի իմիգրացիոն քաղաքականությունը քաոս է ստեղծել ամբողջ Եվրոպայում։ Եթե կանցլերը իշխանության վերադառնա ոչ բարենպաստ հանգամանքներում, ինչպե՞ս կազդի դա նրա երկարաժամկետ հեղինակության վրա։

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ