Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

12 հերոսներ, որ 2017-ը կդարձնեն մեծ

12 հերոսներ, որ 2017-ը կդարձնեն մեծ
10.02.2017 | 00:44

Մինչ Դոնալդ Թրամփը մաս-մաս է անում ղեկավարությունը նախագահների համար, մինչ Վլադիմիր Պուտինը շարունակում է հարձակվել Ուկրաինայի վրա ու ապատեղեկատվական պատերազմ է վարում Արևմուտքի դեմ, մինչ Չինաստանը տեղավորվում է միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի բացած դատարկության մեջ, մինչ իսլամական ահաբեկչությունը շարունակում է իր նողկալի երթը, առաջարկում եմ 12 պատճառ՝ հավատալու, որ աշխարհն ի վերջո այնքան էլ վատ տեղ չէ՝ գրում է Սթենֆորդի համալսարանի գիտաշխատող Տունկու Վարդարայանը Politico-ում:

12 անձանց ու կազմակերպությունների ցանկում է ռուս ընդդիմադիր Վլադիմիր Կարա-Մուրզան: Կարա-Մուրզայի՝ իբրև ռուսական քաղաքական ընդդիմության ղեկավարի արդյունավետությունն է վկայում, որ հատուկ ծառայությունների գաղտնի գործակալները նրան երկու անգամ թունավորել են՝ երկու տարում երկու դաժան մահափորձ ձեռնարկելով: ՌԴ նախագահի անխոնջ քննադատ Կարա- Մուրզան նորից տառապում է անհայտ ծագման սուր թունավորումից: Ախտորոշումը Օրուելի վեպի ոգով դրվել է մոսկովյան հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել են օրգանները մեկը մյուսից հետո շարքից դուրս գալուց հետո՝ դա տեղի է ունեցել 2015-ի մայիսին առաջին թունավորումից հետո: Կարա-Մուրզան ռուս պաշտոնյաների դեմ արևմտյան պատժամիջոցների կողմնակից է և նրա քաջությունը Պուտինի առաջ ոգեշնչում է ու հանդիմանություն է Թրամփին: Հոյակապների ցանկոմ է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Աշխարհը ու հատկապես Եվրոպան, ամեն օր պետք է արթնանա ու շնորհակալություն հայտնի ֆրաու Մերկելին, որ նա քաղաքակրթական կոսմոպոլիտիզմի, կարեկցական պահպանողականոթյան, առևտրին ուղղված տնտեսության ու Ռուսաստանի էքսպանսիոնիզմին ընդդիմության հենասյունն է: Հիշեք ԱՄՆ պաշտպանության նոր նախարար, գեներալ Ջեյմս Մետիսին, որ ՆԱՏՕ-ի մեջ ե տեսնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության հիմքը, որը նրան հակադրում է Թրամփին, իսկ նա երբեք առիթը բաց չի թողնում քննադատել պաշտպանական պայմանագիրը, որ վեց տասնամյակ պաշտպանել է Արևմուտքը: Մետիսի ներկայությունը Թրամփի կառավարությունում հանգստացնող վկայություն է, որ նախագահի հրամանատարական կետում գոնե մեկ տարիքով մարդ կա: Հավելեք երկու ԱՄՆ դատավորների ու Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտե Ֆոքս Կեսադուին: Նա գլխավորեց ամենաիսկական մեքսիկական ապստամբությունը Twitter-ում Թրամփի դեմ, որ սոցիալական ցանցում անվերջ գրում էր հարավային սահմանի երկայնքով պատի կառուցման մասին Մեքսիկայի հաշվին: Դատավորները դարձան Թրամփի նախագահության առաջին երկու շաբաթների իսկական աստղեր:

Նրանք մրցում էին տարբեր իրավաբանական նրբություններում արգելափակելու համար Թրամփի հրամանագիրը՝ դրանով գործնականում սառեցնելով յոթ մուսուլմանանական երկրներից քաղաքացիների ԱՄՆ մուտքի արգելքի կիրառումը: Շատերը հիմա դատավորներին համարում են ԱՄՆ-ի հոգեկան առողջության երաշխավոր, որ ինքն էլ չգիտի՝ ինչ փորձանքի մեջ է ընկել:
2017-ի անձանց ցանկում են՝
- Ադամ Բերոուն՝ Գամբիայի նոր նախագահը, որ հաջորդեց Աֆրիկայի ամենատհաճ ավտոկրատներից մեկին՝ Յայա Ջամեին:
- Le Canard enchaîné՝ ֆրանսիական երգիծական ամսագիր, որ դարձել է նախագահների ու քաղաքական գործիչների երկար շարքի մղձավանջը: Ցուցակում վերջինը Ֆրանսիայի նախագահի աջկենտրոնամետ թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն է, ում ամսագիրը մեղադրեց, որ «վարձել է կնոջը խորհրդարանական օգնական՝ անվայելուչ բարձր աշխատավարձով, որի դիմաց տիկինը, կարծես, համարյա չի աշխատել»:
- Ռութ Դևիդսոն բրիտանացի 37-ամյա քաղաքական գործիչ ու քիքբոքսյոր, որ կյանք վերադարձրեց շոտլանդյան տորիներին: Նրա ղեկավարությամբ Պահպանողական կուսակցությունը վերածվեց շոտլանդացիների ատելի կուսակցությունից խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժի: Դևիդսոնի նպատակն է Շոտլանդիան պահել Մեծ Բրիտանիայի կազմում բրեկզիտից հետո:
- Ռոջեր Ֆեդերեր - 35-ամյա շվեյցարացի թենիսիստ, որ վերադարձավ պրոֆեսիոնալ թենիս վեցամսյա դադարից հետո ու հրաշալի հաղթեց Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում:
-Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI, որ գահ բարձրացավ 2014-ին, երբ հայրը՝ Խուան Կառլոս I հրաժարվեց թագավորական ընտանիքում սկանդալի պատճառով: 2015-ի նոյեմբերյան ընտրություններից հետո Իսպանիան համարյա մեկ տարի կառավարություն չուներ ու Ֆիլիպն ուշադրության կենտրոնում էր՝ որոշելով, ով պետք է կառավարություն կազմավորի: Նրան ընկալում են իբրև «ժողովրդին մոտ թագավոր»:
- Էլիֆ Շաֆակ – Լոնդոնում բնակվող թուրք վիպասան, Օրհան Փամուկից հետո ամենանշանավոր ժամանակակից թուրք գրողը: Նրան դատել են «թուրքական ազգային ոգին» վիրավորելու համար «Ստամբուլի բիճը» վեպով ու նա թիրախ դարձավ ազգայնականների ատելության՝ հայերի ու քրդերի իրավունքների պաշտպանության համար:
-Մարգարետ Վեստագեր- դանիացի քաղաքական գործիչ ու մրցակցության հարցերով եվրահանձնակատար: Անցած տարիներին նրան լավ ճանաչել են Գազպրոմը, Apple-ը և Google-ը, նա գտնում է, որ միջազգային ընկերությունները պետք է պատասխան տան թերացումների համար: Վեստագերը, հավանաբար, հետագայում էլ այդպիսին կմնա:
Տունկու Վարդարայան, Politico


Հ.Գ. Ինչքան հեշտ է, չէ՞, տարին մեծ դարձնելը՝ նախագահ ես քննադատում ու թունավորվում ես, նախագահ ես դառնում, նախագահի ես հաղթում, նախագահի թեկնածուի ես քննադատում, կանցլեր ես լինում, թագավոր ես ու կառավարություն ես կազմում, վեպ ես գրում, թենիս ես խաղում, միջազգային ընկերությունների ես վերահսկում ու՝ տարվա հերոս ես: Բայց ինչքան գաղտնիքներ են մնում՝ ինչպե՞ս ես անում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ