Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Exxon-ը հրաժարվում է «Ռոսնեֆտի» հետ համատեղ ձեռնարկություններից

Exxon-ը հրաժարվում է «Ռոսնեֆտի» հետ համատեղ ձեռնարկություններից
01.03.2018 | 13:35

Exxon Mobil Corp-ը՝ վկայակոչելով ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի, հայտարարել է, որ հրաժարվում է ռուսական պետական նավթային հսկա «Ռոսնեֆտի» հետ համատեղ ձեռնարկություններից: Exxon-ը կարծում է, որ պատժամիջոցները արդարացիորեն անշահավետ վիճակում են դնում ամերիկյան ընկերություններին՝ թույլ տալով արտասահմանյան մրցակիցներին, օրինակ Չինաստանի խոշոր նավթային ընկերություններն են, ազատ աշխատել Ռուսաստանում:

Exxon Mobil-ի 2013-ի համաձայնագիրը «Ռոսնեֆտի» հետ մեծ գնահատականի էր արժանացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Երկու ընկերությունները նախատեսել էին 500 միլիարդ դոլար ծախսել միասնական ծրագրի վրա: Դեռևս արձագանքներ չկան ԱՄՆ պետդեպարտամենտից, ֆինանսների նախարարությունից և «Ռոսնեֆտից»:

Դիտվել է՝ 4038

Մեկնաբանություններ