Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արսեն Թորոսյանը պետբյուջեից իր կնոջ բուժկենտրոնին հատկացվող գումարը ևս 14 միլիոնով ավելացրել է՝ դարձնելով է 71.18 մլն

Արսեն Թորոսյանը պետբյուջեից իր կնոջ բուժկենտրոնին հատկացվող գումարը ևս 14 միլիոնով ավելացրել է՝ դարձնելով է 71.18 մլն
05.09.2019 | 12:13

«Հրապարակ»-ը գրել էր, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջ ՄԻԲՍ բժշկաախտորոշիչ կենտրոնի պետական ֆինանսավորումը 2019-ի սկզբին՝ նախորդ տարվա համեմատ 2.5 անգամ ավելացրել է՝ 22.72 մլն-ից դարձնելով 57․04 մլն դրամ: Թորոսյանն այն ժամանակ ինչ-որ պարզաբանումներ էր տվել, թե պետպատվերը հավասարաչափ է բաշխվում, և կապ չունի, որ այդ կենտրոնի տնօրենն իր կինն է։

«Պարզվում է, սակայն, որ անգամ աղմուկը չի խանգարել, և Արսեն Թորոսյանը տարվա ընթացքում էլ է փոփոխություններ կատարել պետպատվերի մեջ և լրացրել է հատկացվող գումարի չափը՝ ՄԻԲՍ-ն ընթացիկ տարվա ընթացքում ստանալու է 71.18 մլն, այսինքն՝ 14.14 մլն դրամով ավելի, քան նախատեսված է 2019թ. սկզբին: Այս բոլոր տվյալները զետեղված են առողջապահության նախարարության կայքում»:

Դիտվել է՝ 4383

Մեկնաբանություններ