Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հի­վանդ­նե­րը ստիպ­ված են հեր­թագր­վել և բուժ­ման հա­մար սպա­սել ի­րենց հեր­թին

Հի­վանդ­նե­րը ստիպ­ված են հեր­թագր­վել և բուժ­ման հա­մար սպա­սել ի­րենց հեր­թին
08.11.2019 | 00:41

Իշ­խա­նու­թյուն­ներն ա­նընդ­հատ տար­փո­ղում են ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում ի­րենց հա­ջո­ղու­թյուն­ներն ու ձեռք­բե­րում­նե­րը‚ սա­կայն հի­վան­դա­նոց­նե­րի դռ­ներն ըն­կած մար­դիկ ար­ձա­նագ­րում են‚ որ վեր­ջին մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում այս ո­լոր­տում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րը հան­գեց­րել են շատ ու շատ բա­ցա­սա­կան հետևանք­նե­րի։


Խոս­քը‚ մաս­նա­վո­րա­պես‚ պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում բուժ­վող հի­վանդ­նե­րի մա­սին է։ Ե­թե նախ­կի­նում հի­վան­դին ըն­դու­նում էին հի­վան­դա­նոց և հըն­թացս կազ­մա­կեր­պում թղ­թա­բա­նու­թյու­նը‚ հի­մա ըն­թա­ցա­կար­գը փոխ­վել է։ Հաշ­ման­դա­մու­թյան կարգ ու­նե­ցող­նե­րը, ե­թե պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում հի­վան­դա­նո­ցա­յին բուժ­ման կա­րիք ու­նեն‚ նախ պետք է հեր­թագր­վեն։ Ան­գամ ե­թե հի­վան­դի վի­ճա­կը ծանր է‚ պետք է փաս­տաթղ­թե­րը ներ­կա­յաց­նեն հի­վան­դա­նոց‚ հի­վան­դա­նո­ցը դրանք ու­ղար­կի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյուն‚ նա­խա­րա­րու­թյունն էլ կա­յաց­նի ո­րո­շում՝ հի­վան­դը պե՞տք է բուժ­վի պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում‚ թե՞ ոչ։ Եվ այդ ա­մե­նը տևում է օ­րեր։ Ան­գամ ե­թե հի­վան­դի վի­ճա­կը ծանր է‚ ան­հա­պաղ բու­ժօգ­նու­թյան կա­րիք ու­նի‚ պետ­պատ­վե­րով բու­ժում ստա­նա­լու հա­մար ստիպ­ված է հեր­թագր­վել ու սպա­սել իր հեր­թին։ Իսկ ե­թե հի­վան­դը դժ­գո­հում է‚ պա­տաս­խա­նը մեկն է՝ չեք ու­զում սպա­սել‚ գու­մար վճա­րեք և ստա­ցեք ձեր բու­ժու­մը։
Ժա­մա­նա­կին‚ երբ նման պատ­մու­թյուն­ներ լսում էինք ար­տա­սահ­մա­նում բնակ­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րից‚ զար­մա­նում էինք՝ մի՞­թե հնա­րա­վոր է բուժ­ման կա­րիք ու­նե­ցող հի­վան­դին հետ ու­ղար­կել հի­վան­դա­նո­ցի դռ­նից‚ ու հա­զար ան­գամ փառք էինք տա­լիս Աստ­ծուն‚ որ մեզ մոտ նման պրակ­տի­կա չկա։


Տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է‚ որ ցան­կա­ցած փո­փո­խու­թյուն պետք է միտ­ված լի­նի քա­ղա­քա­ցի­նե­րի կյան­քի ո­րա­կի բա­րե­լավ­մա­նը‚ ըն­թա­ցա­կար­գե­րի պար­զեց­մա­նը‚ բայց այն‚ ինչ վեր­ջին մե­կու­կես տա­րում պար­տադ­րում են մեզ (տվյալ դեպ­քում՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տում)‚ լրիվ հա­կա­ռակ տրա­մա­բա­նու­թյունն ու­նի։ Նույն կերպ դժ­գո­հում են նաև պո­լիկ­լի­նի­կա­նե­րի այ­ցե­լու­նե­րը։ Ցան­կա­ցած բժշ­կի մո­տե­նա­լիս նա­խա­պես պետք է հեր­թագր­վեն‚ ժամ նշա­նա­կեն‚ ին­չը‚ սա­կայն‚ չի գոր­ծում։ Թեև նշա­նակ­ված ժամ կա‚ սա­կայն քա­ղա­քա­ցի­նե­րը ստիպ­ված են լի­նում ժա­մե­րով սպա­սել բժշ­կի մոտ մտ­նե­լու հա­մար։
Ընդ ո­րում‚ կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րից դժ­գոհ են ոչ միայն հի­վանդ­նե­րը‚ այլև բժիշկ­նե­րը։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 5087

Մեկնաբանություններ