Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՈՒ­ժեղ, թույլ, մեծ, փոքր` բո­լո­րը հա­վա­սար են հա­մա­վա­րա­կի առջև և խո­ցե­լի»

«ՈՒ­ժեղ, թույլ, մեծ, փոքր` բո­լո­րը հա­վա­սար են հա­մա­վա­րա­կի առջև և խո­ցե­լի»
21.04.2020 | 00:44

Կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­մամբ Հա­յաս­տա­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի մա­սին զրու­ցում ենք ԵՊԲՀ դա­տա­կան բժշ­կու­թյան ամ­բիո­նի պրո­ֆե­սոր, բժշ­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր ԿԱ­ՐԵՆ Ա­ՎԱ­ԳՅԱ­ՆԻ հետ։

-Պա­րոն Ա­վա­գյան, տար­բեր մեկ­նա­բա­նու­թյուն­ներ կան կո­րո­նա­վի­րու­սի վե­րա­բե­րյալ. Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը պան­դե­միա է հայ­տա­րա­րել, ո­մանք ա­սում են, թե պետք չէ լուրջ մո­տե­նալ այս վա­րա­կին, և կո­րո­նա­վի­րու­սի հետևան­քով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը ա­վե­լի շուտ քա­ղա­քա­կան խա­ղեր են ու քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ու­նեն։ Ձեր կար­ծի­քով՝ ի­րա­կա­նում որ­քա­նո՞վ է վտան­գա­վոր կո­րո­նա­վի­րու­սը։
-COVID-19 հա­մա­վա­րա­կի հետևան­քով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի բա­ցա­սա­կան հետևանք­ներն ա­վե­լի քան ա­ռար­կայ­նա­ցել են մեր օ­րե­րում։ Կար­ծում եմ՝ դրա գո­յու­թյան և կոր­ծա­նիչ հետևանք­նե­րի մա­սին կաս­կած­նե­րը աս­տի­ճա­նա­բար փա­րատ­վում են։ Ի­րա­վի­ճակն ա­ռա­վել խո­ցե­լի է դարձ­նում այն գի­տակ­ցու­թյու­նը, որ 21-րդ դա­րի բժշ­կու­թյունն ու զար­գա­ցած ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գերն ի զո­րու չեն չե­զո­քաց­նե­լու ան­դառ­նա­լի հետևանք­նե­րը։ Միամ­տու­թյուն կլի­նի պն­դել, որ ի­րա­վի­ճա­կից օգտ­վե­լու փոր­ձեր չեն լի­նի։ Միշտ էլ գտն­վում են մար­դիկ, ով­քեր ստեղծ­ված օ­բյեկ­տիվ հետևանք­նե­րը փոր­ձում են ի­րենց հա­մար կա­ռա­վա­րե­լի շղ­թա­յի մեջ գցել։ Բա­ցա­ռու­թյուն չեն նաև քա­ղա­քա­կա­նու­թյունն ու օր­վա քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Ակն­հայտ է, որ աշ­խար­հում փաս­տա­ցի կան կա­ռա­վա­րու­թյուն­ներ, որ հա­մա­վա­րա­կի պատր­վա­կով փոր­ձում են ընդ­լայ­նել ի­րենց ի­րա­վա­սու­թյուն­նե­րը՝ կենտ­րո­նաց­նե­լով պե­տա­կան ռե­սուրս­նե­րը։ Կա­ռա­վար­ման տար­բեր հա­մա­կար­գեր ու­նե­ցող, զար­գա­ցած և զար­գա­ցող եր­կր­նե­րում փոր­ձեր ար­վե­ցին ոտ­նձ­գու­թյուն­ներ ա­նե­լու ա­զատ խոս­քի ու մա­մու­լի նկատ­մամբ, կր­ճա­տե­լու խոր­հր­դա­րա­նի լիա­զո­րու­թյուն­ներն ու դրանք փո­խան­ցե­լու գոր­ծա­դի­րին և այլ օ­րի­նակ­ներ։ Ցայ­տուն օ­րի­նա­կը ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րի կոչն էր, ուղղ­ված բո­լոր եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րին՝ ձեռն­պահ մնալ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից։ Սա­կայն տար­բեր եր­կր­նե­րի ղե­կա­վար­ներ այս հար­ցին էլ են մո­տե­նում սպե­կու­լյա­տիվ՝ ար­տաք­նա­պես դրա­կան ար­ձա­գան­քե­լով կո­չին, սա­կայն այլ դրսևո­րում­ներ ցու­ցա­բե­րե­լով ներ­քա­ղա­քա­կան կյան­քում՝ չսա­ռեց­նե­լով որևէ ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց ի­րենց հա­կա­ռա­կորդ­նե­րի դեմ։
-Տար­բեր եր­կր­ներ տար­բեր մո­տե­ցում­ներ են որ­դեգ­րել կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում։ Մի մասն ընդ­հան­րա­պես ո­չինչ չի ձեռ­նար­կում. հա­մա­րում են, որ բնակ­չու­թյան մի հատ­վա­ծը պետք է վա­րակ­վի, բուժ­վի, ու այդ­պես սո­վո­րենք ապ­րել կո­րո­նա­վի­րու­սի հետ։ Մյուս մա­սը, այդ թվում՝ Հա­յաս­տա­նը, ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­ներ է մտց­րել։ Ըստ Ձեզ՝ ո՞ր մո­տե­ցումն է ա­վե­լի ար­դյու­նա­վետ։
-Այն հան­գա­ման­քը, որ տար­բեր ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գեր որ­դեգ­րել են մի­մյան­ցից էա­կա­նո­րեն տար­բեր­վող ա­ռող­ջա­պա­հա­կան մո­տե­ցում­ներ, վկա­յում է այն մա­սին, որ միան­շա­նակ լու­ծում­ներ այս պա­հին առ­կա չեն։ Ցա­վոք, հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քը ցույց է տա­լիս, որ պայ­քա­րի այս կամ այն մի­ջոցն ար­դյու­նա­վետ հա­մա­րել կա­րե­լի է միայն մեծ վե­րա­պա­հու­մով, քա­նի որ նոր կո­րո­նա­վի­րու­սը չբա­ցա­հայտ­ված, չու­սում­նա­սիր­ված է, և չենք կա­րող միան­շա­նակ պն­դել կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Վեր­ջին օ­րե­րին ներ­կա­յաց­վել են նոր տվյալ­ներ առ այն, որ հի­վանդ­նե­րի մա­հա­ցու­թյան պատ­ճա­ռը ոչ թե թո­քա­բորբն է, այլ հե­մոգ­լո­բի­նի վրա ազ­դե­ցու­թյու­նը, ո­րի պատ­ճա­ռով թթ­ված­նի տե­ղա­փո­խու­մը տար­բեր օր­գան հա­մա­կար­գեր խախտ­վում է։ Պար­բե­րա­բար ի հայտ են գա­լիս բուժ­ման նոր մե­թոդ­ներ, պրե­պա­րատ­ներ, սա­կայն դրանք պի­տի անց­նեն կլի­նի­կա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի փու­լե­րը, ին­չի հա­մար անհ­րա­ժեշտ է ո­րո­շա­կի ժա­մա­նակ։ Չենք կա­րող չար­ձա­նագ­րել, որ այս ի­րա­վի­ճա­կում տե­սա­նե­լի հա­ջո­ղու­թյուն­ներ են գրան­ցել և գոր­ծըն­թա­ցը քիչ թե շատ վե­րահս­կե­լի են դարձ­րել այն եր­կր­նե­րը, որ­տեղ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը միա­ձիգ է և կա­ռա­վար­վում է մեկ կենտ­րո­նից։ Այ­սինքն, հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րը, վի­րու­սո­լոգ­նե­րը և կլի­նի­ցիստ­ներն աշ­խա­տում են հա­մա­կարգ­ված։ Ա­պա­կենտ­րո­նաց­ված հա­մա­կար­գե­րում ա­ռա­վել քիչ են գրանց­ված հա­ջո­ղու­թյուն­նե­րը, և կազ­մա­կերպ­ման տե­սան­կյու­նից հա­մա­կար­գը կա­ղում է։ Ե­թե ձևա­կեր­պե­լու լի­նենք այ­սօր­վա ար­դյու­նա­վետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ա­պա ա­ռող­ջա­պա­հու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րի հա­մար ա­ռաջ­նա­յի­նը կլի­նի վի­րու­սի տեմ­պի նվա­զու­մը և բո­լոր վա­րա­կա­կիր­նե­րի շփում­նե­րի շր­ջա­նա­կի բա­ցա­հայ­տու­մը։
-Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի, ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի գոր­ծո­ղու­թյուն­ներն այս ըն­թաց­քում։ Դրանք հա­մար­ժե՞ք են ի­րա­վի­ճա­կին։
-Կարևոր եմ հա­մա­րում շեշ­տել, որ հա­մա­վա­րա­կի վե­րա­բե­րյալ սթափ տե­սա­կետ իշ­խա­նու­թյուն­նե­րը ձևա­վո­րե­ցին շատ ա­վե­լի ուշ, քան անհ­րա­ժեշտ էր։ Այս հան­գա­ման­քով պայ­մա­նա­վոր­ված՝ ձեռ­նարկ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը ևս ու­շա­ցած էին։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է ըն­տր­ված գոր­ծի­քա­կազ­մին, ա­պա դրա հա­մա­լիր պատ­կե­րի մա­սին տե­ղե­կու­թյու­նը հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով մեզ հա­սա­նե­լի չէ։ Դրա սահ­մա­նա­փակ­վա­ծու­թյունն էլ թույլ չի տա­լիս ա­նել վերջ­նա­կան եզ­րա­հան­գում­ներ։ Սա­կայն ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո մաս­նա­գի­տա­կան հան­րույ­թին հե­տաք­րք­րող հար­ցադ­րում­նե­րի պա­տաս­խան­նե­րը հետևո­ղա­կա­նո­րեն գտ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նանք։
-Այս օ­րե­րին բո­լո­րը խո­սում են բժիշկ­նե­րի, բու­ժաշ­խա­տող­նե­րի սխ­րան­քի մա­սին։ Ընդ­հան­րա­պես, մեր հա­սա­րա­կու­թյու­նում բժիշկ­նե­րը հա­մար­ժեք գնա­հա­տա­կան ստա­նու՞մ են։ Խոս­քը և՛ ֆի­նան­սա­կան, և՛ բա­րո­յա­կան գնա­հա­տա­կա­նի մա­սին է։
-Ամ­բողջ աշ­խար­հում թիվ մեկ խն­դի­րը մինչև հի­մա էլ մաս­նա­գետ­նե­րի (բժիշկ­ներ, բու­ժանձ­նա­կազմ) սա­կա­վու­թյունն է։ Շատ եր­կր­նե­րում փոր­ձել են տար­բեր ա­ռիթ­ներ օգ­տա­գոր­ծել բժիշկ­նե­րին կր­ճա­տե­լու, «նե­ղաց­նե­լու» հա­մար։ Ի պա­տիվ մեր բու­ժաշ­խա­տող­նե­րի՝ մեր եր­կի­րը նման խնդ­րի ա­ռաջ չկանգ­նեց, չնա­յած նրանք էլ բազ­մա­թիվ ան­հա­մա­ձայ­նու­թյուն­ներ ու­նեին ա­ռող­ջա­պա­հու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան առն­չու­թյամբ։ Փառք ու պա­տիվ մեր բո­լոր բու­ժաշ­խա­տող­նե­րին, ով­քեր, այս օ­րե­րին ի­րենց կյան­քը վտան­գե­լով, փր­կում են հա­րյու­րա­վոր կյան­քեր, մեր ժո­ղո­վուրդն էլ շատ բարձր է գնա­հա­տում կա­տար­ված աշ­խա­տան­քը։ Սա­կայն մենք ու­նենք բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ ո­րոշ մարդ­կանց հի­շո­ղու­թյան կորս­տի հետ կապ­ված, ով­քեր վտանգն անց­նե­լուց հե­տո շատ ա­րագ մո­ռա­ցու­թյան կմատ­նեն այս մարդ­կանց անձ­նու­րաց աշ­խա­տան­քը։ Ցա­վա­լի ար­ձա­նագ­րում պի­տի ա­նենք այս հար­ցում ևս։ Բժիշկ­նե­րին հի­շում ենք վեր­ջին պա­հին, և հա­սա­րա­կու­թյան հա­վա­քա­կան հի­շո­ղու­թյու­նը ևս կարճ է։
-Ա­սում են՝ կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միա­յից հե­տո կյան­քը բո­լո­րո­վին այլ է լի­նե­լու։ Դուք ինչ­պե՞ս եք ըն­կա­լում այդ խոս­քը։ Ինչ­պի­սի՞ն է, ըստ Ձեզ, լի­նե­լու կյան­քը ա­պա­գա­յում։
-Մենք ստիպ­ված ենք լի­նե­լու դեռ եր­կար ժա­մա­նակ ապ­րել այս վա­րա­կից ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րի և հետևանք­նե­րի հետ։ Կար­ծում եմ՝ այս հա­մա­վա­րակն ա­ռա­ջին հեր­թին կյան­քի վե­րարժևոր­ման ա­ռիթ պի­տի ծա­ռա­յի։ Անհ­րա­ժեշտ է վե­րարժևո­րել սո­ցիալ-տն­տե­սա­կան և հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բա­վա­կա­նին լայն շր­ջա­նակ։ Վա­րա­կը ցույց տվեց, որ ու­ժեղ, թույլ, մեծ, փոքր` բո­լո­րը հա­վա­սար են հա­մա­վա­րա­կի առջև և խո­ցե­լի։ Շատ ինս­տի­տուտ­ներ աշ­խա­տում էին բո­լո­րի ի­րա­վա­հա­վա­սա­րու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու ուղ­ղու­թյամբ, սա­կայն մի փոքր վի­րու­սը լու­ծեց այդ խն­դի­րը։ Իսկ ինչ վե­րա­բե­րում է այն փաս­տար­կին, որ աշ­խար­հի կա­ռու­ցա­կար­գե­րը հիմ­նո­վին փո­փոխ­վե­լու են, ա­պա ա­սեմ, որ հա­մա­կար­ծիք չեմ այդ պնդ­մա­նը։ Մարդ­կու­թյան պատ­մու­թյան ըն­թաց­քում ան­կան­խա­տե­սե­լի և ան­կա­ռա­վա­րե­լի ար­հա­վիրք­նե­րը քիչ չեն ե­ղել։ Սա­կայն ո­րոշ ժա­մա­նակ անց աշ­խար­հը վե­րա­դար­ձել է իր բնա­կա­նոն կյան­քին։
Զրու­ցեց
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 8325

Մեկնաբանություններ