Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փաս­տի ա­ռաջ են կանգ­նած

Փաս­տի ա­ռաջ են կանգ­նած
24.04.2020 | 01:25
Չնա­յած կա­ռա­վա­րու­թյու­նը կո­րո­նա­վի­րու­սի թե­լադ­րած տն­տե­սա­կան վի­ճա­կը մեղ­մե­լու հա­մար մի­ջո­ցա­ռում­նե­րի շարք է հայ­տա­րա­րել, սա­կայն չեն դա­դա­րում այն քա­ղա­քա­ցի­նե­րի բո­ղոք­նե­րը, ով­քեր կա­րի­քա­վոր են, բայց պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան որևէ խմ­բում ընդգրկված չեն։ Մեր խմ­բագ­րու­թյուն շա­րու­նա­կում են զան­գա­հա­րել ա­նա­պա­հով քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնք այս օ­րե­րին փաս­տի ա­ռաջ են կանգ­նել։ Նրան­ցից մի քա­նի­սի խն­դիր­ներն ընդ­հան­րաց­նե­լով, նշենք, որ հիմ­նա­կան բո­ղո­քը վե­րա­բե­րում է կո­մու­նալ վճա­րում­նե­րին։ Կա­ռա­վա­րու­թյու­նը մինչև 10 հա­զար դրա­մի է­լեկտ­րաէ­ներ­գիա և մինչև 30 հա­զար դրա­մի գազ օգ­տա­գոր­ծած քա­ղա­քա­ցի­նե­րի ծախ­սի 30 տո­կո­սը փոխ­հա­տու­ցում է, սա­կայն կան քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնց բնա­կա­րան­նե­րը գա­զի­ֆի­կաց­ված չեն և միայն է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով են ջե­ռուց­վում։ ՈՒ այս պա­րա­գա­յում հնա­րա­վոր չէ 10 հա­զար դրա­մի մեջ տե­ղա­վոր­վել։
Այս խնդ­րի ա­ռաջ է կանգ­նած մեզ զան­գա­հա­րած ըն­տա­նիք­նե­րից մե­կը. ա­մու­սին­նե­րը թո­շա­կա­ռու են, միա­սին 66 հա­զար դրամ են ստա­նում, գազ չեն օգ­տա­գոր­ծում, իսկ լույ­սի ծախսն էլ կազ­մել է 23 հա­զար դրամ։ 74-ա­մյա տղա­մար­դը տաք­սի է վա­րում, սա­կայն վի­րու­սի տա­րած­ման հենց ա­ռա­ջին օ­րից չի աշ­խա­տում։ «Խղ­ճուկ ձևով եմ օգ­տա­գոր­ծում լույ­սը, ա­նընդ­հատ խնա­յում, որ­պես­զի կա­րո­ղա­նանք այդ թո­շա­կով համ ապ­րել, համ կո­մու­նալ­նե­րը վճա­րել։ Բայց այ­սօր մենք ոչ մի մի­ջո­ցառ­ման շա­հա­ռու չենք, դրան գու­մա­րած է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ծախսն էլ ոչ մի կո­պե­կով չի փոխ­հա­տուց­վում։ Հի­մա ո՞նց ապ­րենք»,- վր­դով­ված նշեց տի­կի­նը՝ հա­վե­լե­լով, որ հի­մա էլ «պա­տին են սեղ­մել», թե է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի վար­ձը մինչև եր­կու­շաբ­թի չվ­ճա­րե­լու դեպ­քում հո­սան­քը կան­ջա­տեն։
Քա­ղա­քա­ցին նաև տե­ղե­կաց­րեց, որ իր խն­դիր­նե­րով դի­մել է ԱԺ ա­ռող­ջա­պա­հու­թյան և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով, զան­գել է պա­րե­տին, սա­կայն ոչ մի տե­ղից ի­րեն չեն ար­ձա­գան­քել, ոչ մե­կը չի փոր­ձել ան­գամ հե­տաքր­քր­վել, թե ինչ վի­ճա­կում են այս­պի­սի ըն­տա­նիք­նե­րը։ «Ին­տեր­նետ կա­պը ևս ան­ջա­տել են։ Հա­րա­զատ­ներս դր­սում են, չեմ կա­րող կապ հաս­տա­տել նրանց հետ, որ գո­նե գու­մա­րով օգ­նեն, այս վի­ճա­կից դուրս գանք»,- նեղ­վեց մեր զրու­ցա­կի­ցը՝ կա­ռա­վա­րու­թյան մեկ այլ ո­րո­շում ան­հե­թեթ հա­մա­րե­լով։ Խոսքն այն մա­սին է, որ թո­շա­կա­ռու­նե­րի թո­շա­կը փոս­տա­տար­նե­րը նրանց տուն պի­տի բե­րեն։ Տի­կի­նը նշեց, որ շատ են այն քա­ղա­քա­ցի­նե­րը, ո­րոնք մի հաս­ցեում գրանց­ված են, բայց ապ­րում են լրիվ այլ տե­ղում։ Քա­ղա­քա­ցին կա­ռա­վա­րու­թյա­նը ա­ռա­ջար­կում է թույ­լատ­րել նման թո­շա­կա­ռուն­ե­րին ան­ձամբ գնալ ու ստա­նալ ի­րենց հա­սա­նե­լի­քը, այ­լա­պես փոս­տա­տա­րը կա­րող է լրիվ այլ հաս­ցեում ի­րենց փնտ­րել ու չգտ­նել։
Մի հոր­դոր ևս նման խն­դիր­նե­րում հայ­տն­ված քա­ղա­քա­ցի­նե­րը հղե­ցին կա­ռա­վա­րու­թյա­նը. կամ ի­րենց ընդ­գր­կել մի­ջո­ցա­ռում­նե­րից որևէ մե­կում, կամ այն­պես ա­նել, որ առ­ժա­մա­նակ է­լեկտ­րաէ­ներ­գիան չան­ջա­տեն, մինչև կկա­րո­ղա­նան գու­մար հայ­թայ­թել ու վճա­րել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 8237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ