Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ամեն մեկն իր դարդին

Ամեն մեկն իր դարդին
26.07.2020 | 00:46

«Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանություններն ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար»,֊РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստանում հայերի և ադրբեջանցիների միջև բախումներին, ասել է Նիկոլ Փաշինյանը։


Այս հայտարարությունում կա նաև թաքնված կշտամբանք ՌԴ-ի հասցեին, թե ինչու է վերջինս ձեռքերը ծալած նստել ու չի հանդարտեցնում իր տարածքում ապրող այլազգիների բախումները։ Այս համատեքստում ուշագրավ է, որ օրերս այս խնդրի վերաբերյալ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել էր, թե իրավիճակը կհանդարտվի, երբ սահմանում լարվածությունը չեզոքացվի։ «Իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի, և դրա հետ մեկտեղ՝ էմոցիոնալ ֆոնն էլ նորմալ մակարդակի կվերադառնա»,- ասել էր Պեսկովը։ Այսինքն, Ռուսաստանը կարող է վերահսկել իրավիճակը, թույլ չտալ բախումները, սակայն իր կողմից էլ կողմերին է ուղերձ հղում, որ վերջապես բանակցություններում առարկայական քննարկումների գնացեք։ Այս դրությունը հաշվի առնելով, մեծ հաշվով Մոսկվան ոչ մեկին չի փորձում աջակցել, որովհետև հայ-ադրբեջանական լարվածության հետևում առավել կարևոր հարցեր ևս փորձ է արվում լուծել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 13754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ