Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» համապետական հանրահավաք են հրավիրում

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» համապետական հանրահավաք են հրավիրում
22.09.2020 | 22:07

Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» ու ՀՅԴ-ն հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք են հրավիրել։ Այսօր տարածած հաղորդագրության մեջ 3 քաղաքական ուժերը նշում են.

«Անցած ավելի քան երկու տարիներին հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը»: Հետևաբար, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը», «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը և անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, հրավիրում են համապետական հանրահավաք»: Հանրահավաքում եռյակը բարձրացնելու է վարչապետի հրաժարականի կամ ամբողջական իշխանափոխության հարց, քաղաքական ուժերը չեն մանրամասնում։

Դիտվել է՝ 2582

Մեկնաբանություններ