Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               

ՔԿ. Սիրիայի ևս 3 քաղաքացիներ ներգրավվել են որպես մեղադրյալ

ՔԿ. Սիրիայի ևս 3 քաղաքացիներ ներգրավվել են որպես մեղադրյալ
06.11.2020 | 21:13

Ազգությամբ արաբ, Սիրիայի ևս 3 քաղաքացիներ ներգրավվել են որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, հայտնում է Քննչական կոմիտեն: ԱԱԾ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ազգությամբ արաբ, Սիրիայի ևս 3 քաղաքացիներ որպես վարձկաններ ներգրավված են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ ռազմական գործողություններին: Վարույթն իրականացնող մարմնի կողմից նոյեմբերի 6-ին որոշումներ են կայացվել Աբու Սթեֆ ալ–Հինդավիին, Ահմադ ալ-Տայեբին և Աբու Դիաբ Հալաբին Քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և միջնորդություններ ներկայացվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 3686

Մեկնաբանություններ