BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հին Շենից հայ զինվորականներին հանել են, մնացել են խաղաղապահները

19.12.2020 | 01:37

Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում անվտանգության երաշխիքներ չկան. բնակչությունը դուրս է գալիս գյուղից՝ ասաց Հին Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։


«Գյուղն արդեն հայաթափվում է, մարդիկ տրամադրված են դուրս գալու։ Եթե անվտանգության երաշխիքներ չեղավ, գյուղը կհայաթափվի։ Եթե անվտանգությունն ապահովեն, ժողովուրդը հետ կգա։ Միայն ես եմ ու դպրոցի տնօրենը»,- պատմում է Դավիթ Դավթյանը։ Համայնքապետը հավելեց, որ այս պահին հայ զինվորականներ չկան գյուղում. «Մեր զինվորականներին հանել են, հիմա ռուս խաղաղապահներն են»։

«Սպասողական է վիճակը։ Հակառակորդը 3 օր առաջ մեզ ժամանակ էր տվել, սպասում ենք Մուրադովի որոշմանը։ Խաղաղապահների միջոցով երեկ հանդիպում կազմակերպվեց։ Ռուսներն ապացուցել են, որ մենք մեր տարածքում ենք, ազերիներին էլ պարտավորեցրել են մնալ իրենց տեղում։ Խաղաղապահները պետք է Մուրադովին տեղեկացնեին, և վերջնական որոշում կայացվեր։ Հիմա սպասում ենք Մուրադովի որոշմանը»,- պատմեց համայնքապետը եւ հավելեց, որ այս պահին համայնքում ռուս խաղաղապահներ չկան։ Նա նշեց, որ համայնքի բնակչությունը չի տարհանվել. «Բնակիչները գիտակցում են, որ այս գյուղը հայկական է»։

Դիտվել է՝ 3758

Մեկնաբանություններ