ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Շարունակվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները

Շարունակվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները
25.12.2020 | 20:45

Մայրաքաղաքում շարունակվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Փակվել էր Բաղրամյան պողոտան։


Ոստիկանական ուժերը բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանին ու Արսեն Նիկողոսյանին: Փակվել էր նաև Մաշտոցի պողոտան։ Այստեղ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ՀՅԴ երիտասարդական միության անդամները։ Ոստիկանները դաշնակցական երիտասարդներին բերման ենթարկեցին։ «Առանց Նիկոլ Հայաստան». բերման ենթարկվելիս վանկարկում էին ցուցարարները։

Դիտվել է՝ 3027

Մեկնաբանություններ