Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վազգեն Մանուկյան. Պետք է փչացնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և բարձրաստիճան ոստիկաններին

Վազգեն Մանուկյան. Պետք է փչացնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և բարձրաստիճան ոստիկաններին
12.02.2021 | 20:55

Պետք է փչացնել Աժ «Իմ քայլը» խմբակցությունը և բարձրաստիճան ոստիկաններին, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հենարանն են՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա չմանրամասնեց, թե ինչպես: «Նիկոլ Փաշինյանն ինքը կամավոր չի հրաժարվի մի քանի պատճառով, նախ և առաջ ինքը շատ վախենում է` ինչ պատասխան է տալու իշխանությունը կորցնելուց հետո, երկրորդը` գիտեք, չտես մարդիկ մեկ էլ եկել են իշխանության ու վայելում են: Իրենք հեշտ իշխանությունը չեն տա, բայց այդ դեպքում պետք է կոտրել, փչացնել իր հենարանները: Իսկ ովքե՞ր են իր հենարանները: Իր հենարանն ԱԺ «Իմ քայլն է», այսինքն` պետք է աշխատել «Իմ քայլի» հետ, մի մասը, ասենք թե, ոստիկանության բարձրաստիճան սպաներ կան, որոնք նույնպես դուք տեսաք` ինչ դաժան ձևի վարվում էին ժողովրդի հետ: Նրանք են հենարանները, 2-3 հենարան է, հենարանները եթե փլվեն, ինքն էլ կփլվի»:
Հարցին` փչացնել ասելով ի՞նչ նկատի ունի, Մանուկյանն արձագանքեց. «Փչացնել բառը ես չասացի, մի վերագրեք ինձ բառեր, որը չեմ ասել»:


Իշխանության գալու պարագայում պատրաստվո՞ւմ է հրաժարվել իր կողմից սուր քննադատության արժանացած նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունից, հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանել է «միանգամից՝ ոչ»։ «Առաջին կապիտուլյացիոն պայմանագիրը, որ եղավ եռակողմ հայտարարությունը, եթե Նիկոլ Փաշինյանին փոխեին պատերազմի ընթացքում, ինչպես ես էի առաջարկում, և դուք բոլորդ հարձակվել էինք ինձ վրա, երբ որ ես պատերազմի ավարտից 2 շաբաթ առաջ ասացի, որ պետք է զինվորականներին հանձնի իշխանությունը և գնա: Այն ժամանակ կապիտուլյացիոն պայմանագիր չէր լինի, այլ ուրիշ ձևի պայմանագիր կլիներ, որը մեզ համար ավելի օգտակար կլիներ: Եթե մեզ հաջողվեր Նիկոլ Փաշինյանին անմիջապես այդ կապիտուլյացիոն պայմանագրից հետո դեն շպրտել, ապա չէր լինի այս 6 կետանոց համաձայնագիրը, որը, չեմ իմանում, երբ է ստորագրված, բայց արդեն իր ուժը կորցրած կլիներ, այսինքն` ինչքան ուշ անես, այնքան ավելի փրկիչ դեր կկատարես»:

Դիտվել է՝ 6833

Մեկնաբանություններ