Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկրում ուղևորափոխադրումների ոլորտում խնդիրների հետևողական լուծման անհրաժեշտությունը

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկրում ուղևորափոխադրումների ոլորտում խնդիրների հետևողական լուծման անհրաժեշտությունը
15.02.2021 | 21:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տաքսոմոտորային փոխադրումների ոլորտի վիճակը և առաջարկվող լուծումները:

Անդրադարձ է կատարվել ոլորտում անհավասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործընթացներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարավոր քայլերին, կանոնավոր ուղևորափոխադրումների և տաքսի ծառայությունների կանոնակարգմանը: Այս համատեքստում, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի շրջանակում ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ՝ ինչպես տաքսի ծառայություններ մատուցողների, այնպես էլ սպասարկվող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովման համատեքստում: Կարևորվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորափոխադրումների կանոնակարգումն ու այս ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը:
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է երկրում ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրների հետևողական լուծման անհրաժեշտությունն ու այս առումով պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Դիտվել է՝ 5468

Մեկնաբանություններ