Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գործ ունենք կենսական կարևորության խնդրի հետ

Գործ ունենք կենսական կարևորության խնդրի հետ
31.03.2022 | 07:32

Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում տագնապահարույց բացահայտումներ արվեցին ՈՒկրաինայում ամերիկյան ֆինանսավորմամբ ու վերահսկմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների գոյության ու գործունեության մասին:


Ըստ գաղտնազերծումների, դրանք իրականացնում էին բակտերիալ ու վիրուսային ուսումնասիրություններ, որոնք կարող են չղջիկներից մարդկանց փոխանցել ժանտախտի, լեպտոսպիրոզի, բրուցելոզի, այդ թվում և կորոնավիրուսների ու ֆիլովիրուսների հարուցիչները։ Ինֆորմացիա փոխանցվեց նաև ուսումնասիրությունների արդյունքում գենային մակարդակով գենոֆոնդի վրա ներազդելու հնարավորության մասին:


Ռուսական կողմի փոխանցմամբ՝ նմանատիպ լաբորատորիաներ են ստեղծված ինչպես նախկին ԽՍՀՄ-ը կազմած, այնպես էլ այն գոտևորած գրեթե բոլոր երկրներում։ Լրատվության համաձայն՝ անմասն չի մնացել և Հայաստանը, որտեղ դրանք 12-ն են (3-ը՝ Երևանում ):
Չնայած փաստի հանրայնացմանը` այդպես էլ լռության մատնվեց, թե այդ կառույցներն ինչ փորձարկումներով են զբաղված մեզանում, այդ փորձարկումներն ի՛նչ ազդեցություն կարող են ունենալ մեր գենոֆոնդի վրա: Ասել է թե՝ արհամարհվեց ժողովրդի հստակ տեղեկացված լինելու իրավունքը։ Մինչդեռ, հարցն առավել քան կենսական կարևորության է, երկրի անվտանգային ու ազգի գոյաբանական խնդիրներին է վերաբերում:
Ժամանակը համոզիչ ապացուցեց, որ ՀՀ ազգային ժողովում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդի նախապատրաստված լինելու մասին առնվազն բարձրագույն ղեկավարության մակարդակով իրազեկված են եղել պատկան մարմինները: Այլ հարց է, որ չեն հավատացել դրա իրականացման հնարավորությանը, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի նշանակում խուսանավում, ազատում պատասխանատվությունից:


Հայաստանում ամերիկյան լաբորատորիաների լինելու փաստը ֆիքսված է: Եթե դրանք անվնաս մակարդակով իրականացվող հետազոտություններ են, հանգիստ կարելի է բարձրաձայնել ու հանրության միջից հանել կասկածի որոմը, իսկ եթե` ոչ, ու գիտակցված լռություն է պահպանվում այդ մասին, միանշանակ մենք կանգնած ենք հերթական ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ի առաջ, գործ ունենք հերթական պետական դավաճանության հետ:


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 21025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ