«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Չի կարելի բացառել նոր ցեղասպանությունը. Կարեն Ճշմարիտյան

Չի կարելի բացառել նոր ցեղասպանությունը. Կարեն Ճշմարիտյան
13.06.2022 | 07:19

«Միջազգային հանրություն» կոչվածի աչքի առջև Արցախյան վերջին պատերազմի սանձազերծման, Հայաստանի մայրաքաղաքում թրքաբարո ծեծուջարդի դեպքերի և քաղաքական ահաբեկչության ականատեսները դեռ չեն համոզվե՞լ, որ եթե կրկին հայոց ցեղասպանություն կազմակերպվի, ապա «միջազգային հանրություն» ասածը ծպտուն անգամ չի հանի։


Իսկ ովքեր ասում են՝ չէ՜, ցեղասպանություն չի լինի, թող մի պարզ հարցի պատասխանեն. եթե հայկական համարվող կողմի թրքահաճո քաղաքականությունը շարունակվի, ապա ինչպե՞ս կամ ինչու՞ պետք է ցեղասպանություն չլինի, եթե այդ մասին շատ ազնիվ, ուղիղ և աներկբա հայտարարում են թուրքերի բոլոր առաջնորդները, իսկ պաշտոնական Երևանն ու «ամբողջ աշխարհը» լռում են։
Թող բոլորը տեղյակ լինեն, որ սա այն դեպքն է, երբ նույնիսկ «աջարական տարբերակը» բացառված է։


Հայաստանը չի կարող դառնալ Աջարիա։ Պատճառները շատ պարզունակ են։
Առաջին՝ վրացիների և թուրքերի միջև չի եղել և չկա թշնամություն։
Երկրորդ՝ թուրքերը վրացիների և աջարների ցեղասպանություն չեն իրագործել։
Երրորդ՝ անկախության շրջանում թուրքերն ու վրացիները հակամարտություններ չեն ունեցել, ընդհակառակը՝ բարեկամներ են։


Սրանք են այն գլխավոր հիմքերը, որոնք գործնականում հնարավոր դարձրին թուրքական «փափուկ ուժի» գործադրումը, և Աջարիայի փաստացի թրքացումը։
Հայաստանի պարագայում «փափուկ ուժն» անիրագործելի է, որովհետև, բոլոր նշված կետերով, լրիվ հակառակ պատկերն է։
Հետևաբար, մնում է Հայաստանը թրքացնելու միայն մեկ տրորված ճանապարհ՝ կրկին ցեղասպանություն։


Այնպես որ, բազմադարյա թշնամու հետ լայնածավալ և ակտիվ առևտուր անելու մոլուցքով տառապողները ևս թող սին հույսեր չփայփայեն։
Ակնհայտ վտանգը հեռվից չզգալը մեր ժողովրդի գլխավոր ու հիմնական հոգեբանական արատն է։

Դիտվել է՝ 16425

Մեկնաբանություններ