Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթք պահպանության

Աղոթք պահպանության
17.07.2023 | 00:01

Ամենախնամ Տեր, քո սուրբ երկյուղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատավոր բաների:

Եվ իմ ականջներին՝ չար խոսքերը հաճույքով չլսելու:

Եվ իմ բերանին՝ սուտ չխօսելու:

Եվ իմ սրտին՝ չարություն չխորհելու:

Եվ իմ ձեռքերին՝ անիրավութիւն չգործելու:

Եվ իմ ոտքերին՝ ապօրինի ճանապարհ չգնալու:

Այլ ուղղիր նրանց շարժումները միշտ լինելու քո պատվիրանների համաձայն:

Եվ ողորմիր քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Սուրբ Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ