Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անդարդություն, թե՞ ցինիզմ

Անդարդություն, թե՞ ցինիզմ
19.07.2023 | 08:19

Կանխավ ասեմ, որ բոլոր երեխաներին ամենալավն եմ ցանկանում:

Նիկոլի Ալենն իր դստերը Դիսնեյլենդ է տարել:

Ալենը բարձրաստիճան պաշտոնյա է և իրենց իշխանության պատճառով ունենալով Արցախում շրջափակված 30 հազար երեխաների խնդիր, որոնց մեծ մասը հիմա երազում է ինչ-որ քաղցրավենիքի մասին և ընդհանրապես` սեփական հայրենիքում ապրելու հարցը, ուղղակի բարոյական իրավունք չուներ այս լուսանկարը հրապարակել սոցցանցերից մեկում:

Քայլի՛ստ Ալեն, Արցախում շրջափակված երեխաները Դիսնեյլենդ գնալու մասին չեն երազում:

Նրանք ուզում են ապրել Արցախում, որը «քո հայրենիքն» էր և որի 75 տոկոսը ՆիկոլԴ նվիրեց Բաքվին ու քո պատճառով հիմա ունեն հացի խնդիր:

Նիկոլի՛ Ալեն, այդ լուսանկարի հրապարակումը անդարդությու՞նդ է ցույց տալիս, թե՞ անսահման ցինիզմդ, որ թքած ունես Արցախում շրջափակված երեխաների խնդիրների վրա:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3870

Մեկնաբանություններ