Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ծիծաղելի է ձեր դոնկիխոտյան համոզվածությունը

Ծիծաղելի է ձեր դոնկիխոտյան համոզվածությունը
19.07.2023 | 08:19

Անգամ չեք էլ զգում, թե որքան մակերեսային, էլ չասեմ` ծիծաղելի է ձեր դոնկիխոտյան համոզվածությունը, Ռուսաստանի Կովկասից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ:

Չեք զգում, որովհետև իրականությանը հասու լինելու համար պիտի հասկանաք երևույթի պատճառա-հետևանքային կապը` համապարփակ ընդգրկումով:

Իսկ իրականությունն այն է, որ եթե անգամ Ռուսաստանը

շա՜տ մեծ ցանկություն էլ ունենա հեռանալու Կովկասից,

ԱՄՆ -ը կխոչընդոտի:

Ամեն ինչ կանի ու հիմա էլ անում է, որ Ռուսաստանը չհեռանա:

Այո՛, ԱՄՆ-ը:

Եվ նշանակություն չունի հանրապետակա՞ն թե՞ դեմոկրատական պրեզիդենտ կլինի այնտեղ:

Այնպես որ սրա-նրա համար «դոշ տալու» փոխարեն դիամատ սովորեք...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2757

Մեկնաբանություններ