«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

… ՈՒ սա ապրում է, կա, գոյություն ունի, դեպուտատ է, յեսիմ ինչ է, իշխանություն է

… ՈՒ սա ապրում է, կա, գոյություն ունի, դեպուտատ է, յեսիմ ինչ է, իշխանություն է
19.07.2023 | 20:29

Նայում ես պաշտոնական կենսագրությունը, գրված է.

«Արցախյան երեք պատերազմների մանակից»:

Նայում ես՝ մի ամբողջ շարք մեդալներ ու շքանշաններով է պարգևատրված:

Այդ թվում՝ մարտական:

Նայում ես` կյանքի մեծ մասը դասատու է եղել, ինչպես դժվար չէ կռահել՝ պատմության:

Ճիշտ է, կա մի կետ, որ այդ ամենը կարող է ջուրը գցել ու այդ կենսագրության տիրոջը կարող է դուրս դնել

ա) մարդկանց,

բ) հայ մարդկանց շարքերից:

Որովհետև նայում ես` կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»:

Բայց, ինչպես ոմանք են կարծում (ես՝ չէ՛), ՔՊ-ում էլ կարող են ոչ բոլորը էությամբ «թուրք» ու թշնամի լինել:

Սակայն՝ ո՛չ:

Բացեիբաց հայտարարում է.

«Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև ճանաչել ու հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող հայկական 120 000-անոց համայնքի իրավունքներն ու սկզբունքները»։

Այսինքն՝ Արցախ չի՛ էլ եղել, այլ եղել է «հայկական համայնք», հասկանու՞մ եք:

ՈՒ սա ասողը տարիներով պատմության դասատու է աշխատել: Մարտական ուղի անցած մարդ է ներկայանում:

Հարց է ծագում. բա էդ ինչի՞ համար էիր Արցախյան երեք պատերազմների մասնակցում:

Որ ի՞նչ, էլի:

Հա՛, ու ասում է, թե հիմա հո 19-րդ դա՞րը չի, որ թուրքերը անպաշտպան հայերին մորթեն, հիմա միջազգային հանրությունը կերաշխավորի, որ իրավունքները...

ՈՒ սա ասողն ապրում է, կա, գոյություն ունի, դեպուտատ է, յեսիմ ինչ է, իշխանություն է:

ՈՒ բացահայտ ստում է, զազրախոսում է, օրինակ, նախկին ղեկավարների հասցեին, թե՝ իրենք են Արցախն ադրեջանական ճանաչել, չնայած, եթե կա այդպիսի մեկը, ապա դա իր անմիջական շեֆ Նիկոլն է, ու ինքն, իրենք՝ իրենց ՔՊ-ի՝ սերնդե-սերունդ նզովյալ պոռնկաթրքայեթիմներով:

Խնդրեմ, հիացեք այդ էկզեմպլյարով

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4359

Մեկնաբանություններ