ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ՈՒ ոչ մի ծպտուն ՀՀ իշխանությունների մասին

ՈՒ ոչ մի ծպտուն ՀՀ իշխանությունների մասին
21.07.2023 | 22:48

Երեկ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ խորհրդի հատուկ մշտական նիստին հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

Դրանցից հետո` երեկոյան, Արցախի պետական նախարարը Պետրոսի մոտ հարցազրույցի ժամանակ մեղադրում է Հայաստանում ռեստորաններ գնացող մարդկանց, եվրոպացիներին ու մի քիչ էլ ռուսներին (շա՜տ մի քիչ): Նա, սակայն, որևէ ծպտուն չի հանում ՀՀ իշխանությունների մասին:

Ես չեմ՝ դուք եք, ավելի լավ չի՞ մի պալատկա էլ ինքը «զանիտ» անի ու սուս նստի էնտեղ:

Վարազդատ Հարությունյան



Դիտվել է՝ 2421

Մեկնաբանություններ