ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Էս ամենի հետևում թաքնված են նիկոլի լոշտերը

Էս ամենի հետևում թաքնված են նիկոլի լոշտերը
18.09.2023 | 20:45

Փաստորեն, եթե ես վախենում էի, որ շեմն անցած 3 ուժերից գոնե մի հոգի կարող է զաքարյան իշխան լինի, ոչ թե մի հոգի, այլ մի ողջ նոր ձևավորված ֆրակցիա միանգամից նիկոլ դուրս եկավ։

Սուպեռ մաման իր դերում ա։ Ուրեմն, էս մեր անտաղանդ ստենդափեռը մյուս ուժերին ասում է՝ քանի որ 2-րդ տեղում ես եմ, ապա առաջարկում եմ գաք առանց որևէ պայմանի ու, առավել ևս, կոալիցիա կազմելու՝ ինձ ընտրեք, հետո դուք վերցրեք ավագանու մանդատները ու որպես ընդդիմություն աշխատեք քաղաքապետարանում, կամ էլ, եթե տենց չեք ուզում, ուրեմն մի ընտրեք, թող ավագանու նոր ընտրություններ լինեն։

Առաջին հայացքից կթվա, թե սա փոքր մարդու մեծ ամբիցիաներ են, բայց էս ամենի հետևում թաքնված են նիկոլի լոշտերը։

Պարզից էլ պարզ է, որ ոչ Դոգը, ոչ էլ, առավել ևս, Թևանյանը չէին գնում ընտրության, որ զուտ ավինյան տիկոն չանցնի։ Հիմա սա եկել ասում է, թե մեկ է՝ ուզում եք, որ քաղաքապետը նիկոլական չլինի, էն ա էկեք ինձ ընտրեք։ Իհարկե, ոչ Դոգը, ոչ էլ Թևանյանը չեն համաձայնի, ու ստիպված կանցկացվեն նոր ընտրություններ։

Իրականում էս միմոսը նիկոլենց երկրորդ շանս է տալիս, որ ավինյան տիկոն արդեն նորմալ ձայներով դառնա լեգիտիմ քաղաքապետ։

Ստեղ պետք է հիշել նիկոլի հայտնի տեքստը. կա՛մ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հիմա էլ սա, թե բա՝ կա՛մ ինձ ընտրեք, կա՛մ Երևանը քաղաքապետ չի ունենա։

Նիկոլականի նախկինը չի լինում։

Նարեկ Մութաֆյան

Դիտվել է՝ 2592

Մեկնաբանություններ