Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Պայքարն այլընտրանք չունի

Պայքարն այլընտրանք չունի
22.09.2023 | 21:34

Արցախից գրում է gg ընկերության ղեկավար ԽԱՉԱՏՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Պայքարն այլընտրանք չունի:
Չպայքարելը մահ է,
պայքարելը՝ կյանք:
Արցախը Մեծ Հայքի տասներորդ նահանգը պայքարում է, ով հակառակը կասի տարածում է թշնամու ինֆորմացիան:
Արցախը պաշարման դիմացավ 9 ամիս ու էլի կդիմանա, եթե օգնություն ստանա Երևանից...
Կանգնի՛ր հայի կողքին:
Խաչատուր,
Ստեփանակերտ»:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5140

Մեկնաբանություններ