Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Հիսուսը մի օր ինձ կամաց ասաց

Հիսուսը մի օր ինձ կամաց ասաց
27.01.2024 | 00:01

-Քո սերը երբեք վաճառքի չտաս,

Ինչը քեզ կյանքում վերից է տրվել`

Սիրով նվիրիր, առանց շահ ու վախ։

Ինչը, որ կյանքում դու ես ձեռք բերել,

Բաշխիր լույսի պես` ուրախ ու խաղաղ,

Անգինին երբեք գին չկպցնես,

Ինչը գնել ես` նվիրիր անգին,

Ինչ էլ որ անես` դու շահ չփնտրես,

Բաշխիր քո սերը մարդկանց ու կյանքին....

Հովի ԵԳՈՅԱՆ

Դիտվել է՝ 2681

Մեկնաբանություններ