ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Առանց ազգային էլիտա ձևավորելու հնարավոր չէ պայքարել կենսունակ Հայաստանի համար

Առանց ազգային էլիտա ձևավորելու հնարավոր չէ պայքարել կենսունակ Հայաստանի համար
19.05.2024 | 19:55

Սովորական, բայց հաջողված քաղաքական գործիչները տեսնում են մինչև հաջորդ ընտրություններ և այսօր պատրաստվում են հաջորդ ընտրություններին, դրանով իրենց գործունեությունը դարձնելով արդյունավետ: Ազգային գործիչները տեսնում են սերունդներ հետոն և այսօր հիմք են դնում հաջորդ տասնամյակների համար, դրանով հաճախ լինելով ոչ պոպուլյար, բայց միշտ հավատարիմ ազգին ու ազգով` պետությանը։

Ես, իհարկե, հեռու եմ հաջողված քաղաքական գործիչ լինելուց կամ առհասարակ քաղաքական գործիչ լինելուց, որովհետև միշտ իմ ելակետը եղել է հաջորդ տասնամյակւ, հաջորդ 100-ամյակը։

Ու հենց այդ պարադիգմայի մեջ ինձ համար չափազանց կարևոր է ազգային էլիտայի ձևավորումը։ Առանց ազգային էլիտա ձևավորելու հնարավոր չէ պայքարել այն Հայաստանի համար, որը պետք է անհրաժեշտ կենսական տարածք ձևավորի հայ ժողովրդի կենսագործունեության և զարգացման համար։

Սա զուտ քմահաճույք չէ, այլ անհրաժեշտություն՝ ապագա մարտահրավերներին դիմագրավելու համար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4086

Մեկնաբանություններ