Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

1-ին հրաժարականը Հանրային հեռարձակողի խորհդրում

1-ին հրաժարականը Հանրային հեռարձակողի խորհդրում
21.06.2024 | 06:58

ՈՒրախությամբ տեղեկացա, որ հրաժարական է տվել ՀՀԽ 7 անդամներից մեկը՝ Վահրամ Մարտիրոսյանը։

Վստահ չեմ, որ հրաժարականը կապված է Հանրային ռադիոյի տնօրենի հունիսի 5-ի տապալված մրցույթի կապակցությամբ արված հայտարությանս մեջ առկա առաջարկի հետ, բայց և այնպես ողջունում եմ Հանրային հեռարձակողի խորհուրդը լքելու պարոն Մարտիրոսյանի որոշումը։

Հունիսի 5-ի հայտարարությանս մեջ մանրամասնորեն ներկայացրել եմ Խորհդրի առկա կազմի հետ կապված մտահոգություններիս հիմքերը։ Պարոն Մարտիրոսյանի հրաժարականն այդ հիմքերը դարձնում է էլ ավելի ցցուն։

Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2767

Մեկնաբանություններ