ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Դարձել են հեռուստաեթերների քաղաքական աստղեր

Դարձել են հեռուստաեթերների քաղաքական աստղեր
23.12.2024 | 15:24



Ինչ-որ մեկը մեր ընդդիմադիր քաղաքական կարկառուններին խաբել է, իրենք էլ հավատացել են, որ հաղորդումների տաղավարներից և հավաքների բեմերից ով ավելի համոզիչ հոխորտա նփ-ի հասցեին, ավելի լավ սպառնա կամ ավելի երանգավորված հայհոյի, վաղվա իշխանության շարքերում ավելի բարձր պաշտոն կստանա:

Ու սրանք, մեկը մյուսին հերթ չտալով, դարձել են հեռուստաեթերների քաղաքական աստղեր:

20 թիվը, 23 թիվը լակմուսի թղթեր են, թե իրենք բոլորը՝ որպես գործիչ, որպես հայրենասեր և որպես մարդ կամ տղամարդ, ինչպես են դրսևորվել, երբ Արցախն ու պետությունը հարկավոր էր օր առաջ ազատել այս դավադիր խունտայի ճիրաններից: Եվ դրանից հետո ինչպես են մոռացել իրենց բարձրագոչ խոստումներն ու իշխանության հասցեին սպառնալիքները:

Վայ մեզ, եթե վաղվա իշխանությունը ձեզ իսկապես պաշտոններ տա: Չնայած, դեռ մեծ հարց է՝ նիկոլից հետո ՀՀ-ն իշխանություն կունենա՞, թե «կամ ես կլինեմ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա» չարագուշակ ֆրազան ևս կգրանցի իր դժբախտ մարգարեությունը:

Զազրախոս, դատարկախոս, ստախոս և իր խոսքից հետ կանգնող տղամարդը տեղով աղետ է, անկախ նրանից՝ քաղաքական դաշտում է, գիտության դաշտում է, բիզնեսմեն է, արվեստագետ է, թե խոհարար կամ վարսավիր:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3323

Մեկնաբանություններ