ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Նույն ռուսական գազը, բայց շատ ավելի թանկ գնով

Նույն ռուսական գազը, բայց շատ ավելի թանկ գնով
04.01.2025 | 20:34

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկիրն առաջին անգամ գազ է գնել Բուլղարիայից։ Գործարքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին Balkan Gas Hub հարթակի միջոցով, որտեղից Ռումինիայի և ՈՒկրաինայի տարածքով գազը մատակարարվել է Մոլդովա։

Ահա և երկար սպասված ազատագրումը ռուսական գազային լծից։

Սակայն խնդիրն այն է, որ Բուլղարիան հիմնականում վաճառում է ռուսական գազ, որը ներկրում է «Թուրքական հոսք»-ով։

Այսպիսով, Մոլդովան հրաժարվեց ռուսական էժան գազի ուղիղ մատակարարումներից, որպեսզի գնի նույն ռուսական գազը, բայց շատ ավելի թանկ գնով` միջնորդացված։

Այս իրավիճակը ձեզ ինչ-որ բան հիշեցնու՞մ է։

Անձամբ ես զուգահեռ կանցկացնեի պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանից գազ ներկրելու պատրաստակամության մասին հայտարարությունների հետ։

Դիվերսիֆիկացման նպատակով, իհարկե (կարդացեք՝ Ռուսաստանից կախվածության նվազեցում)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ինքը խնդիրներ ունի իր ռեսուրսային բազայի հետ (իսկ դեռ հայտնի չէ, թե ինչպես կկրկնապատկվեն Եվրոպա մատակարարումները 2027 թ.-ին), դժվար չէ կռահել, թե ինչ գազ (հիպոթետիկորեն) կմատակարարվի Հայաստան։

Ակնհայտ է մի բան՝ այս գազի գինը զգալիորեն կգերազանցի Մոսկվայի կողմից Հայաստանի համար սահմանված ոչ շուկայական գինը՝ 165 դոլար։

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3937

Մեկնաբանություններ