Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՔՊ-ի ինչի՞ հետ պետք է համախոհ լինի ընդդիմությունը. դավադրությունների՞, քաղաքական խաբեբաությա՞ն, թե՞ հայրենավաճառության

ՔՊ-ի ինչի՞ հետ պետք է համախոհ լինի ընդդիմությունը. դավադրությունների՞, քաղաքական խաբեբաությա՞ն, թե՞ հայրենավաճառության
05.03.2025 | 05:55

Կապիտուլյանտների խմբակից (ՔՊ) մի պատգամավորուհի , Աժ ամբիոնից, խոսելով ընդդիմադիրների հրապարակային բանավեճից, ինքն իրեն հարց է տալիս. «կարո՞ղ ենք արդյոք անուղղակի ենթադրել, որ նրանք ավելի շատ համախոհ են իշխանությունների հետ» ու ինքն էլ պատասխանում է «այո»:

Այս պատմությունը ծիծաղաշարժ է նրանով, որ պատգամավորուհին կարծես թե չի հասկացել, թե ինչի՞ մասին է բանավեճը: Եթե իրենց խմբակում հարցներ կասեին, զարգացումների խորքը և ՔՊ-ի մոտեցող ֆիասկոն տեսնող մարդիկ կան այնտեղ:

Բանավեճը հենց ձեր խմբակի մասին է, ոչ թե համախոհ լինել-չլինելու: Այս բանավեճում իշխանություն կոչվածը ոչ թե կողմ է, այլ՝ օբյեկտ: Խնդիրը նրանում է, թե ձեր խմբակն ու նրա պարագլուխը, ո՞ր ճանապարհով պետք է հեռացվեն ու պատասխանատվության ենթարկվեն:

Որովհետև, եթե ընտրական ճանապարհով հեռացվեք (այսինքն՝ չկեղծեք, ինչն անհնար է) ու դառնաք օրինակ՝ ընդդիմադիր խմբակցություն, ապա ձեր դավադրությունների ծլարձակած արմատները ևս 5 տարի դժվար է լինելու արմատախիլ անել խորհրդարանից ու քաղաքական համակարգից:

Իսկ, եթե փողոցով ու ժողովրդի լայն զանգվածների օրինական պահանջով եք դուրս մղվում իշխանությունից, ապա արդարացիորեն կրելու եք նաև Արցախի ու Հայաստանի աղետալի իրավիճակի քաղաքական ու իրավական ողջ պատասխանատվությունը:

Սրանում է բանավեճը, ի՞նչ անել և ինչպե՞ս վարվել ձեր աղետաբեր ու ձախողված իշխանության հետ: Թե չէ, ՔՊ-ի ինչի՞ հետ պետք է համախոհ լինի ընդդիմությունը. դավադրությունների՞, քաղաքական խաբեբաությա՞ն, թե՞ հայրենավաճառության...

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ