Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հիմա ՔՊ-ն «ամենասևն» է

Հիմա ՔՊ-ն «ամենասևն» է
21.04.2025 | 15:34

«Դե դուք ո՞նց թողեցիք Վարդանիկը դարձավ քաղաքապետ, սիրելի ժողովուրդ, պետք չի մեղադրել մեզ, որովհետև, եթե դուք չգնաք ընտրական տեղամաս ու չընտրեք «Քաղաքացիական պայմանագրին», չընտրեք ժողովրդավարությանը, Վարդանիկն էլ, Ռոբն էլ, Սերժն էլ և մյուսներն էլ կվերադառնան ու նորից կլինեն իշխանություն»,- ասել է ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը:

Այս մի նախադասության մեջ մի քանի մանիպուլյացիա և կեղծիք կա:

Նախ, ՔՊ-ի «թողելուն» որևէ մեկը չէր նայում:

ՔՊ-ն Գյումրիի ընտրություններում թեև կանխատեսելիորեն առաջին հորիզոնականում էր, բայց խորհրդարանական մոդելի տրամաբանությամբ չէր հաղթել, որովհետև ավագանու 33 անդամներից

19-ը նրա հաղթանակը չէին ուզում:

19-ը 14-ից մեծ է, հետևաբար, ՔՊ-ն «բարեգործություն» չի արել՝ Գյումրիում իշխանություն չստանձնելով:

ՔՊ-ն ժողովրդավարության հոմանիշը չէ, ու դա կարելի է հաստատել հարյուրավոր օրինակներով:

Բավ է հասարակությանն ահաբեկել, որ ՔՊ-ի միակ այլընտրանքը «նախկիններն» են: Էս բանաձևը գուցե աշխատել է 2021-ի համապետական ընտրություններում, հաջորդ տարի չի աշխատելու առնվազն երկու պատճառներով՝ հաջորդ տարի ՔՊ-ին ձեռնոց են նետելու նաև ուժեր, որոնք ինստիտուցիոնալ կապ չունեն հին համակարգի հետ և երկրորդը՝ նույնիսկ «սև- սպիտակ» բաժանման մեջ հիմա ՔՊ-ն «ամենասևն» է՝ ավտորիտարիզմի, կոռուպցիայի, ազգային նսեմացման հետ իր ասոցիացիաներով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 4028

Մեկնաբանություններ