ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Կարո՞ղ է Թուրքիան ընդառաջել Հայաստանին իրավական ճանապարհով

Կարո՞ղ է Թուրքիան ընդառաջել Հայաստանին իրավական ճանապարհով
11.05.2025 | 10:15

Խորհրդային տարիներին հայ-թուրքական հարաբերությունների սառեցման դարաշրջանն ավարտվեց 1991 թվականին:

Թուրքիայի ու Հայաստանի միջև քաղաքական և տնտեսական փոխհարաբերությունների նորագույն պատմությունն սկսվել է 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո:

1991 թ. դեկտեմբերի 16-ին Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն երկրները մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, որի համար կան օբյեկտիվ խորքային պատճառներ:

Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոնից հեռու տրամադրությունների ակունքներում թուրքական տարրի և հայկական էթնոսի միջև ողբերգական պատմական հանրահայտ իրողություններն են` 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը, հայկական առաջին հանրապետության հետ ռազմական բախման , անեքսիայի, տարածքների բռնազավթման փաստերը, միջազգային հայանպաստ պայմանագրերից ուխտադրուժ հրաժարումը, ինչպես նաև, Ադրբեջանին համաթուրքական քաղաքական օժանդակության քողի տակ հայ-թուրքական սահմանի վերջնական փակումը:

Թեև 1993 թվականին Թուրքիայի հետ պետական սահմանը փակվեց, այնուամենայնիվ, Հայաստան‒Թուրքիա առևտրային հարաբերությունները չդադարեցին:

Հայաստանը վիճարկել է Թուրքիայի կողմից սահմանի փակման օրինականությունը` այն անվանելով «շրջափակում» կամ «էմբարգո»: Հայաստանի ղեկավար էլիտան մինչև 2018 թվականը պնդում էր, որ Թուրքիայի քաղաքականությունը հակասում է Կարսի պայմանագրի դրույթներին, Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ազատ առևտրի դրույթներին, որոնք մասնավորապես ընդգծում են դեպի ծով ելք չունեցող երկրների ծովային ելքի երաշխավորման անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ, Թուրքիան դրան հակադարձում է, որ միջազգային իրավունքի տեսակետից սահմանի փակումը չի կարող որակվել որպես «շրջափակում» կամ «էմբարգո», հյատարարելով, որ 2002 թվականին, մինչև ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությունը, Թուրքիան այդ կազմակերպությանը ծանուցել է Հայաստանի և Թուրքիայի միջև ԱՀԿ-ի համաձայնագրերի դրույթների կիրառման անհնարինության մասին:

Այո՛, իրականության մեջ ԱՀԿ համաձայնագրի հոդված XIII-ի համաձայն ԱՀԿ համաձայնագիրը և հավելված 1-ի և 2-ի բազմակողմ առևտրային համաձայնագրերը չեն կիրառվում անդամ երկրների միջև, եթե անդամագրման պահին ԱՀԿ անդամ երկրներից որևէ մեկը չի ցանկանում դրանք կիրառել:

Ակնհայտ է, որ միջազգային պայմանագրերի և ընդհանրապես միջազգային իրավունքի բազմաթիվ դրույթներ Թուրքիայի կողմից օգտագործվում են խիստ ընտրողական, որոնք վկայում են որ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններով թուրքական կողմն ունի չբարձրաձայնվող ազգային նպատակներ և խնդիրներ, որոնք ներկա թուրքական էլիտային բավականին մոտեցնում են քսաններորդ դարի սկզբներում ազգայնական շարժառիթներով հայկական էթնոսը վերացնելու ծրագիր իրականացնողների հետ:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ