Պետությունը Հայրենիք չէ:
Ո՛չ էլ Տաճար:
Ո՛չ էլ ցեղի կրոն:
Այն էթնիկ խմբերի քաղաքական միավորում է,որը սպասարկում է նրանց ՀԱՐԱՓՈՓՈԽ շահերը:
Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ
Հ.Գ.
Առաջին հայացքից վիճելի դիտարկում է, բայց ազգերի պատմության փորձը նայելով կարող ենք փաստել, որ պետականության կորուստը ժամանակի ընթացքում ելնելով նպաստավոր իրավիճակից, կարելի է վերականգնել:
Մինչդեռ Հայրենիքի կորուստը հաճախ ողբերգություն է, քանզի կորուսյալ Հայրենիք վերագտնելը, անհույս գործ է:
Որպես հայ և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես պատրաստ էի գերապետ սյուզերենին զիջել իմ իրավասություններից շատ բան, որպեսզի փրկեմ Արցախը:
Գոնե մեր դաժան փորձը ցույց տվեց, որ Միացյալ Հայաստանը այլևս անիրագործելի երազանք է այն պարզ պատճառով, որ այնտեղ այլևս հայ չկա: