11.07.2017|
00:39
2017-ի հուլիսի 7-ը երկար կհիշեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրանք վերջապես հանդիպեցին Համբուրգում: Մինչ հակագլոբալիստներն աղմկում էին փողոցներում, բախվում քաղաքակիրթ գերմանացի ոստիկանների հետ, ծեծում ու ծեծվում, քայլող դիակների կերպարանք ընդունում՝ իբրև բողոք, պաշտպանում իրենց շահերը, 20 մեծ տնտեսություններն ունեցող պետությունների ղեկավարները համարյա նույն գործին էին՝ քաղաքական ու դիվանագիտական ասպարեզում: