Թռչունից հարկ պահանջեցին
թագավորներն այս երկրի`
թռիչքի հարկ
և օդի՛ հարկ,
երկնքի՛ հարկ,
երազի՛ հարկ
և երգի՛ հարկ,
տեսնելու՛ հարկ,
լսելու՛ հարկ
և մտքի՛ հարկ,
խոսելու՛ հարկ,
և ստեղծման նրա օրից`
ըստ նոր ելած օրենքների`
այսքան, այսքան, այսքան էլ պարտք....
Թռչունն ասաց,
խելամիտ չէ՛ պահանջը ձեր,
մեր դերն Աստծով ենք ստանձել...
ազատության մենք ողջու՛յնն ենք,
մենք թռչուն ենք`
դրամ չունե՛նք...
Տերն Ինքն է մեզ շահում, պահում,
ուր թռչում ենք...
զի թռչունը երազանքն է երկրի մարդու,
որ վեր նայի,
թողնի կապանքն ադամորդու,
թողնի հայհոյ ու չար նախանձ,
ազատության սերն իր նախկին մտաբերի,
որ անհոգսն է, անանեծքն հաց...
զի չի տվել թևավորին`
ոչ հոգս, և ոչ աշխարհիկ գանձ`
Վերն Ինքն` Աստվա՛ծ......
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |