ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Պետք է ակտիվորեն մերկացնել այն կեղծ նարատիվները, որոնք առաջ է տանում մեծաբերան ստախոսը

Պետք է ակտիվորեն մերկացնել այն կեղծ նարատիվները, որոնք առաջ է տանում մեծաբերան ստախոսը
13.11.2025 | 11:37

Բաքվի բռնապետը վերջերս շատ է խոսում մեր աշխարահագրական անունների, տեղանունների մասին, տալով, ըստ իրեն, ադրբեջանական անվանումներ։

Այնքան հեռու է գնացել Բաքվի բռնապետը, որ արդեն ուղեծրից դուրս է եկել։

Պնդում է, որ Էջմիածնի անունը ուչքիլիսա է, և որ այն ևս ադրբեջանական է։ Այս պնդման զավեշտը հենց այդ անվան թարգմանությամբ է վեր հանվում. եթե թարգմանաբար երեք եկեղեցի է նշանակում, ապա մահմեդական, մուսուլմանական հետևորդներն ի՞նչ գործ ունեն այդտեղ․․․ Նույն կերպ նաև՝ ղարաքիլիսիան։ Եթե սև եկեղեցիով են նվաճողները ճանաչել բնակավայրը, դա չի նշանակում, որ այդ բնակավայրի անունը եղել է ղարաքիլիսա կամ ուչքիլիսա։ Հավանաբար, Բաքվի բռնապետին վախենում են խորհուրդ տալ, որ գոնե եկեղեցիների քանակով, գույնով պայմանավորված տեղանունները շրջանցի, որպեսզի չհայտնվի ավելի ծիծաղելի վիճակում։

Կարծում եմ՝ սխալ է այդ մեծանուն ստախոսին չպատասխանելը, լռելը։ Մենք էլ մեր տիրույթում պետք է ակտիվորեն սկսենք մերկացնել այն սուտ նարատիվները, որոնք առաջ է տանում մեծաբերան ստախոսը։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ