Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Ինձ էլ է առաջարկել «աշխատել սեփական անձիս վրա»

Ինձ էլ է առաջարկել «աշխատել սեփական անձիս վրա»
01.06.2025 | 10:00

Աննա-Էրատոն, պարզվում է, ինձ էլ է առաջարկել «աշխատել սեփական անձիս վրա, կրթվել, շատ գիրք կարդալ և նորովի նայել ինձ և շրջապատող աշխարհին։ Կարդացած ամեն բառ, ձեռքբերած յուրաքանչյուր գիտելիք անմիջապես կիրառել կյանքում»:

Աննա-Էրատո, շնորհակալություն առաջարկիդ համար, բայց, եթե դու ու շրջապատդ նոր եք կրթվում ու դա համարում եք նորաձև, ես կրթվում եմ մանկապարտեզից ու հիմա էլ եմ զբաղվում ինքնակրթությամբ ու քո այս խորհուրդդ ինձ ուղղված շատ ծիծաղելի է, քանի որ այն ավելի շատ հիշեցնում է «Լավ է լինել առողջ և կուշտ, քան հիվանդ և սոված» տավտոլոգիան:

Չնայած, ես հասկանում եմ Աննա-Էրատոյի՝ ինձ ուղղված ակնարկը, որ գիրք կարդամ...

Ենթադրում եմ, որ Աննա-Էրատոն շատ լավ հասկանում է, որ իմ կարդացած գրքերը «լոխական» գրքեր են, որոնք չեն համապատասխանում իրենց մակարդակին:

Իմ կարդացած գրքերն աշխարհաքաղաքականությանը, քաղաքագիտությանը, պատմությանը, մեր տարածաշրջանին, կոնֆլիկտաբանությանը վերաբերող գրքեր են և իրենց հասկանալու համար ես պետք է կարդամ, օրինակ, իր կողակցի «Երկրի հակառակ կողմը» ստեղծագործությունը, որտեղ, ըստ ԶԼՄ-ների, հեղինակը «մինետի, կույս տղաների, երկնագույն ազդրերի, դոնդողանման հետույքի, գյոթերի, շինելու» և այլ շեղումների մասին է բարձրաձայնում:

Աննա-Էրատո, հենց կողակիցդ է քաղաքական ասպարեզ բերել հայհոյաքնը ու հիմա էլ շարունակում է նույն ոճով:

Աննա-Էրատո՛, քեզ համար նորմա՞լ է «դոմփել» բառի օգտագործումը կողակցիդ կողմից:

Չնայած...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ