Վերջին օրերի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական տեղեկատվություններից ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ակցանի մեջ են առնված իրենց անվտանգային և դիվանագիտական սին քաղաքականության արդյունքում: Հատկապես Վաշինգտոնյան պլատֆորմում Բլինքենի կողմից հայտարարված մեկշաբաթյա բանակցային մարաթոնից պարզ է դառնում, որ ի սկզբանե համաձայնեցված դիրքային և սկզբունքային զիջումները, որոնք պաշտոնական Երևանը արդեն կատարել էր մինչ բանակցության մեկնելը, ադրբեջանա-թուրքական ալյանսին չեն բավարարում:
Իշխանությունները գնում են Հայաստանի Երրորդ Հանրապետության վերջին էջը փակելու ճանապարհով: Գլխավոր հանձնիչի վերջին շաբաթվա մարզային, գյուղական այցերի համարյա ամենօրյա ռեժիմը ցույց է տալիս, որ լեգիտիմության խորը ճգնաժամի մեջ գտնվող իշխանությունը փորձ է անում ռեաբիլիտացնել թե՛ իր վարկանիշը, թե՛ մոնիտորինգ անել տրամադրությունները՝ հանձնման վերջին ակտից առաջ:
Ինչպես գիտենք, մեզ հարևանած պատուհաս թշնամին իր անհագ ցանկությունները չի թաքցնում:
Ավելին՝ ուղիղ ասում և պահանջում է ստանալ այն, ինչ ուզում է:
ՈՒ գրեթե բոլոր դեպքերում հասնում է իր ուզածին:
Թվում է թե մեր հարցերի վերաբերյալ կիսահայհոյախառն լեզվով անվերջ քննարկումները վաղուց արդեն դարձել են կոնտրպրոդուկտիվ, քանի որ մեր էության, հնարավորությունների ու նպատակասլաց գործել չկարողանալու հետ կապված ամեն ինչը պարզ ու հայտնի է, և այլևս այս ուղղությամբ խորանալու տեղ չկա։
Նյարդապայքարը շարունակվում է:
«Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»:
Ինչպես գիտենք, Ադրբեջանը վերը նշված տեքստով ցուցանակ է տեղադրել Լաչինի միջանցքի այն հատվածում, որտեղ երկու օր առաջ, առանց որևէ դիմադրության, տեղադրեց նաև իր դրոշն ու հսկիչ անձնագրային անցակետը:
Երկրում հաստատվել է պատային վիճակ, որը բերում է անհուսության աճի և, հետևաբար, ագրեսիայի գեներացման. թքելը, անձրևանոց նետելը, ամբիոն գրավելը ծիծաղելի բաներ են այն սցենարի համեմատ, ինչը կարող է տեղի ունենալ, դեպի ուր մենք գնում ենք։
Պակիստանը առնվազն 30 տարի թշնամական դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի բարեկամ Հնդկաստանի հետ Պակիստանը հիմա էլ պատերազմական վիճակում է։
Հնդկաստանը հստակ արտահայտված բացասական վերաբերմունք ունի Հայաստանի թշնամի Ադրբեջանի նկատմամբ, նաև զենք է մատակարարում հայկական բանակին...