«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին

Հայաստանի էներգետիկայի  և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին
21.11.2014 | 11:08

Ձեզ բաց նամակով դիմելու ցանկությունս առաջացավ այն ժամանակ, երբ պատահաբար ձեռքս ընկավ վիրահայոց «Վրաստան» թերթի ս.թ. սեպտեմբերի 6-ի համարը։ «Սակագները մնացին անփոփոխ» վերնագրի ներքո գրված էր. «Վրաստանի էներգակարգավորման ազգային հանձնաժողովը անփոփոխ թողեց «Էներգո պրո Ջորջիայի» սակագները: Համապատասխան որոշում ընդունվել է օգոստոսի 22-ին, հանձնաժողովի նիստում:
Հանձնաժողովի որոշմամբ աստիճանական սակագինը մնացել է անփոփոխ: Այդ սակագնի համաձայն` 0-ից մինչև 100 կիլովատտ էլեկտրաէներգիայի ծախսման դեպքում սակագինը կիլովատտի հաշվով կկազմի 7,630 թեթրի, 101-ից մինչև 300 կիլովատտ էլեկտրաէներգիայի ծախսման դեպքում` 11,0 թեթրի, իսկ 301 և ավելի ծախսման դեպքում` 14,83 թեթրի: Մինչև որոշման ընդունումը հանձնաժողովը քննարկեց սակագների դեպարտամենտի ներկայացրած տեղեկությունները և դրա հիման վրա կազմած տնտեսական վերլուծությունը: Հանձնաժողովի որոշմամբ սակագինն անփոփոխ կմնա մինչև 2015 թվականի վերջը»:
Ինձ հետաքրքրեց ու հաշվարկեցի։ Եվ ի՞նչ. պարզվեց, որ մեր հարևանները սակագնային այսպիսի սանդղակ են սահմանել.
0-100 կիլովատտ` 31 դրամ,
100-300 կիլովատտ` 44,.5 դրամ,
300 և ավելի` 61,5 դրամ:
Քանի որ ՀՀ բնակչության մեծ մասը գտնվում է աղքատության շեմից անդին, նրանցից շատերի համար ամսական 100 կիլովատտ ծախսը մեծ մասամբ սահմանային է, ու այդպիսիների համար 31 դրամով կամ ավելի ցածր արժեքով վճարը մեկ կիլովատտի համար մեծ օգնություն կլինի: Արդյոք հնարավոր չէ՞ մեր հանրապետությունում էլ համանման սանդղակով գնային համակարգ ընդունել։ Այլապես ստացվում է, որ օլիգարխներն էլ նույն արժեքով պետք է օգտվեն էլեկտրաէներգիայից, ինչ թոշակառուներն ու օրվա հացի կարոտները։
Պարոն նախարար, մի հարց ևս. այդ ինչպե՞ս է, որ Վրաստանում, չունենալով սեփական ատոմակայան և էներգաարտադրող այլ հզորություններ, կարողանում են ինչ-որ չափով հոգալ կարոտյալների հոգսերը, իսկ մենք, որ նույնիսկ էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկային քանակություն ունենք ու բավականին մատչելի գներով վաճառում ենք մեր որոշ հարևանների, չենք կարողանում իրենց գոյությունը մի կերպ քարշ տվողներին գոնե այս հարցում օգտակար լինել:


Հարգանոք՝
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ