ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Գառների» լռությունը

«Գառների» լռությունը
21.04.2015 | 00:23

Նախագահական գրասենյակը հույժ գաղտնի է պահում տեղեկությունը` արդյոք հրավիրվելո՞ւ են ՀՀ երկու նախկին նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, և հրավերն ո՞ւմ կողմից է լինելու: Անվերջ հնչող մեր հարցին իշխանական բոլոր մակարդակներից տալիս են նույն խորհրդավոր պատասխանը` կհայտարարենք ժամանակին, կիմանաք:
Եվ այնուհանդերձ, առկա են նաև մի քանի կարևոր հարցեր` առաջին և երկրորդ նախագահներին ուղղված: ՈՒ թե մոտակայքում` «Հե՜յ, ով կա այդտեղ»-ի հանգով արձագանքողներ լինեն նրանց թիմերից, փորձեմ հարցնել.
ա¤ Նրանք դեռ այն կարծիքի՞ն են, որ Ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում «տորպեդահարված» է` մանավանդ այս իշխանությունների օրոք, նրանց ահավոր սխալ քաղաքականության պատճառով: Հաշվի առնելով Հռոմի պապի` վատիկանյան պատարագի «լինելությունը», ինչպես նաև ոտքի կանգնած աշխարհի վերջին օրերի պահվածքն ու վերաբերմունքը:
բ¤ Նրանք դեռ այն կարծիքի՞ն են, որ հայ-թուրքական հարաբերություններն անվերադարձ սառեցված ու վատացած են իրենցից հետո (տես` միայն այս օրերին որքան թուրք հայտնի ու անհայտ գործիչներ եկան և դեռ կգան Հայաստան` ներողություն խնդրելու հայերից` իրենց նախնիների համար)` նույն այս իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ