Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Ադրբեջանական գերությունից քիչ առաջ վերադարձել է ևս մեկ հայ

Ադրբեջանական գերությունից քիչ առաջ վերադարձել է ևս մեկ հայ
15.12.2020 | 20:53

Ադրբեջանական գերությունից վերադարձել է ևս մեկ հայ գերի՝ Սյունիքի մարզի ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը։ 30-ամյա տղամարդը գերեվարվել էր այս տարվա հուլիսին՝ Սիսիանի տարածաշրջանում։

Դիտվել է՝ 4021

Մեկնաբանություններ