Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ

Զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ
26.12.2020 | 20:54

Արցախի պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է.

«Հարգելի հայրենակիցներ, դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»: Ցուցակում ներառված էր 147 անուն:

Դիտվել է՝ 7311

Մեկնաբանություններ