Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ողջախոհությունը՝ ճիշտ ճանապարհ

Ողջախոհությունը՝ ճիշտ ճանապարհ
09.03.2022 | 11:02

Կար ժամանակ թելի ծայրը հեշտորեն կծիկ էր դառնում։ Հիմա ցեցակիր է թնջուկը, նման մեր քաղաքականությանը, դեռ փոշիացնող թիթեռն էլ նստած է վրան, թափահարում է իր գորշագույն թևերը, թե՝ դեռ կամ։ Ապագայից խոսելը հիմա պատրանք է։


Մնում է ճշմարտության հետևից գնալ, հավատալ ներքին ձայնի պայծառատեսությանը, աղբադույլը նետել խճճված ու անհուսալի թելակույտը իր բազմացման ձվիկներով և սկսել նորացված աշխարհին նայել առողջ, ուրիշ մի ոսպնյակով:
Այլապես չենք դիմանա, կուշանանք երթից։
Հինը այլևս չի նորացնի ոչ մի կարկատան։
Թվաբանական ճիշտ հաշվարկների, մտածելակերպի ճկունության արդյունքում կստանանք խնդրի ճիշտ պատասխանը։


Զգուշությունը, ճշտախոհությունը, մարդասիրությունը, հայրենանվիրությունը ելման կետեր են, այլապես աշխարհի քննության առաջ կտրվի զերոյից ցածր գնահատական։
Ես հավատում եմ ազգիս ներուժին։ Նա չի կարող փակուղին համարել ելք։ Արագ մտածողությունը ուշացումի մերժում ունի։
Թող ամեն մեկիս ներսում աղաղակող «ես»-ը դառնա «մենք»-ի գաղափար։ Միասնության ոսկե կանոնն է սա։
Այս գնացքը, որի վրա «Հայաստան» է գրված, շարժվում է արագընթաց՝ առանց քարտեզի։ Ակնթարթներ են մնում, որ տեղաշարժվի՝ ուղևորներին դրսում թողած։
Շտապենք տեղավորվել նրա ընթացքի մեջ, քանի դեռ ուշ չէ։
Վայրկյաններ են մնում։
Փորձված թանը անփորձ մածնից առավել հուսալի է։
Սա իմ սկզբունքն է։
Այն, ինչ շահեկան է ազգիս համար, ընդունելի է և ինձ։ Թող ողջախոհությունը համարվի ճիշտ ճամփա։


Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 15183

Մեկնաբանություններ