BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Վաշխառուական «փիլիսոփայություն»

Վաշխառուական «փիլիսոփայություն»
06.11.2023 | 08:24

Մարդկանց մի տեսակ կա, որ ինչից խոսում ես, միանգամից ասում է. «Ապե, դե ռուսը չթողեց...»: Ընդ որում, սա ասող պարոնների ու տիկինների մեծ մասը մշտապես կրել է «եթե իշխանության ես ու քո համար մի բան չես անում, ուրեմն չմո ես» փիլիսոփայությունը։

Այս տեսակը ինձ համար շատ ավելի վատն է, քան այն բոլոր հանգամանքները, որոնցով արդարացնում են պետության ձախողումը։

Ու մեկ-մեկ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում։

Մարդիկ տարիներով կաշառք տան ու վերցնեն, իրենց զավակներին բանակից փախցնելու համար ամենատարբեր մեխանիզմներ կիրառեն, պետությունը դիտարկեն որպես սպառման օբյեկտ, դրսից հավաքված գումարները ծախսեն մեջ-մեջ անելով, պետական ապարատը լցնեն հենց այս մտածողության կադրերով, պետական բյուջեն դիտարկեն հարստանալու համար մի մեծ կաթսա, պետությունից գողանալը համարեն մի «վեհ գործ», բայց մեղադրեն օտարին, որ իրենք դրախտում չե՞ն ապրում։

Ազնիվ չէ, ու վատն այն է, որ վաղն էլ նոր մեղավորներ եք նշանակելու, թե ինչու մեզ մոտ չի ստացվում։

Այնինչ, ամբողջ խնդիրը մեր` ժողովրդական փիլիսոփայության մեջ է, որը ձևավորվել է տարիների ընթացքում` վաշխառուական փիլիսոփայության վրա հիմնված։

Այնինչ, մենք` որպես ամբողջություն, պետք է որոշում կայացնեինք պետության նկատմամբ դիրքավորման ու զարգացման ուղղությամբ։

Այնինչ, պետք է անգամ հանցագործների համար մեր երկրում հանցագործություն անելը լիներ արգելված ու ոչ բարոյական, և անգամ հանցագործներին ազգային նպատակների համար օգտագործելու ճանապարհը գտնեինք, ոչ թե այդ բոլորը կլանային շահերին ծառայեցնեինք մինչ օրս։

Ու ոչինչ, որ շատ-շատերը հիմա կսկսեն հակառակը «ապացուցել», մինչդեռ պետք է խոսել անհարմար իրողությունների մասին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2413

Մեկնաբանություններ