Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Նորաձև խոսքը՝ խելացի երևալու անսպառ մարմաջ

Նորաձև խոսքը՝ խելացի երևալու անսպառ մարմաջ
28.01.2025 | 14:45

«Խոսույթ». էս հնարանքից ո՜նց եմ զզվում` դժվարանում եմ բացատրել, բայց խորշում եմ սրանից այնպես, ինչպես քթի խոռոչից հոսող լորձունքից։ Մինչդեռ, այն արտաբերում են աջից ու ձախից, վերից ու վարից... Չգիտեմ որտեղից, ուղեղիս ծալքի՞ց, թե՞ սրտիս փորոքից, ասես նախասրտից հոսղ վատառողջ արյուն, ինքնաբերաբար դուրս է մղվում այս շինծու եզրույթը։ Ենթագիտակցությունս ունկերիս մեջ կոչնակի պես զարկում է` ո՛չ, միայն և միայն` ո՛չ, սա հայերեն չէ, սա հայեցի մտածողություն չէ, սա քաղքենիի ծնունդ է, ստիլյագ մտքի բարբաջանք, սնոբ բերանի արտաթորանք, բայց ոչ մաքրամաքուր, հայաշունչ մտքի արգասիք։ Բայց արի ու տես, որ, կորոնավիրուսի պես, գրեթե լույսի արագությամբ, էս վարակը տարածվում է բերնեբերան, պղծում հայերենը։ Ուզածներն ի՞նչ է, ընդամենը մի մղում, որ ի ցույց դնեն նորաձև խոսելու կարողությունը, անսպառ մարմաջը խելացի երևալու, իրենց ինտելեկտի արշավն ընդդեմ հայոց բառ ու բանի: Եվ խոսում են, և որոճում` արա, էս ի՜նչ բառապաշար ունեն, ի՜նչ գիտելիքներ` Ալոն-Չալոն մնա զարմացած. էնպես էլ հա՜րթ, էնպես վա՜րժ, որ ասես բերանով լինեն մտածելիս։ Հայոց լեզու, ասա, դու տեսե՞լ ես մարդկանց, որ խոսում են, բայց բան չեն ասում... Կարևորը` հարցերին պատասխանում են խոսույթով` խոսում են, խոսում են, խոսում են, ուղեղներն անջատած, աշխարհից վերացած, խալաստոյ կարգավիճակով: Հեռաքրքիր է, մինչև հիմա ո՞նց էինք յոլա գնում առանց խոսույթի։ Մի՞թե հայերենը չունի համարժեքը, մի՞թե հայերենը մեռել է, մեռնու՞մ է, թե՞ սպանում ենք:

Թու՜... Կարելի՞ է, չէ՞, թքել ամեն գարշանքից հետո... Մի կոռոփ թուք էլ սպառնում է «նարատիվ» օտարաբանությանը:

Այո՛, լեզուն միտում ունի կոնսերվատիվ լինելու, քանզի դրա իսկ բուն իմաստը լեզվի պահպանությունն է։

Լևոն Ջավախյան

Դիտվել է՝ 5318

Մեկնաբանություններ