«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Մեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներից

Մեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներից
15.05.2025 | 12:01

Կրկին ապացուցվեց, որ Հայաստանի 8-րդ գումարման Ազգային Ժողովի միակ իմաստավորված և օգտակար առաքելությունը մնացել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։

Մեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներից, որոնց նպատակն ամեն գնով իշխանությունը պահելն ու Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային հասնելն է։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ