Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Անվստահության գործիք՝ ուրացման փոխարեն

Անվստահության գործիք՝ ուրացման փոխարեն
08.06.2025 | 14:15

Այն, որ ՔՊ ականները նույն բանն են անելու (շատ ավելի վատ ու անբարո) իրենց քաղաքական հոր հետ, ինչ հիմա անում է իրենց քաղաքական հայրը իրենց քաղաքական պապու հետ, կասկածի տեղիք չի տալիս. քաղաքական գենից չես փախչի: Բայց նրանց տրված է քաղաքական հեռատեսություն գործարկելու բացառիկ շանս, այն է՝ ոչ թե վաղը մյուս օրը անբարո ձևով ուրանալ Փաշինյանին, ինչպես Փաշինյանն է ուրանում Լևոն Տեր-Պետրոսյանին հիմա և ուրանալու է բոլոր ՔՊ-ականներին վաղը, այլ հիմա նախաձեռնել քաղաքական հեռատեսություն և ուրացման փոխարեն կիրառել իրենց տրված անվստահության գործիքը: Այն գոնե քաղաքական գործիք է և հիմնավոր: Վաղը, երբ ուրանաք բարոյապես, իսկ դա անխուսափելի է, որովհետև դե ձեր քաղաքական գենի մեջ դա կա, անիմաստ և ուշ է լինելու և փոշմանելու եք, որ այսօր դա քաղաքականապես չէիք արել:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ