Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ով սրերով է ընդունում քննադատությունը, խոչընդոտում է գտնելու անցյալի սխալները

Ով սրերով է ընդունում քննադատությունը, խոչընդոտում է գտնելու անցյալի սխալները
14.04.2025 | 12:56

Միայն նա, ով կառուցում է ապագան, իրավունք ունի անցյալի դատավորը լինել:

Ֆրիդրիխ Նիցշե

Կարելի է ավելացնել, որ նրանք, ովքեր սրերով են ընդունում ցանկացած քննադատություն, խոչընդոտում են ապագայի կառուցմանը:

Մինչև մենք, անխնա կերպով, չքննադատենք մեր ներկան ու անցյալը, առանց խնայելու արևէ անձի, անգամ ինքներս մեզ, չենք կարող ունենալ ապագա:

Ով սրերով է ընդունում քննադատությունը, հատկապես, երբ ժամանակին ունեցել է ճակատագրական որոշումներ միանձնյա կայացնելու արտոնություն, խոչընդոտում է գտնելու անցյալի սխալները:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5675

Մեկնաբանություններ