«Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ում (NASE) արդեն տեղադրված են ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների powerpoint նյութերի հայերեն թարգմանված տարբերակները։ Ընդամենն առկա է աստղագիտության զանազան թեմաներով 13 դասախոսություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳ ՄՍ նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին:
Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականները և աշխարհի այլ համալսարանների՝ իտալացի գիտնականները Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակ են հղել Իտալիայի իշխանություններին։
Ի՞նչ դեր ու նշանակություն կարող է ունենալ գիտությունը տնտեսապես հզոր երկիր ունենալու, ռազմական անվտանգությունն ուժեղացնելու տեսակետից։ Նշված թեմայի շուրջ է մեր զրույցը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ։
Արդեն 3 շաբաթից ավելի է, ինչ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած մեր հայրենակիցներին, հիմնականում՝ երեխաներ, ինչպես նաև նրանց խնամող մայրեր, տատիկներ և պապիկներ։
Քիմիայի բնագավառում 2020-ի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Էմանուել Շարպանտիեն (Մաքս Պլանկի ընկերության Ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտ) և Ջենիֆեր Դուդնան (Բերքլիի Կալիֆոռնիական համալսարան)՝ «համագենի խմբագրման մեթոդի զարգացման համար»:
Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել է անգլիացի ֆիզիկոս Ռոջեր Փենրոուզը, գերմանացի աստղաֆիզիկոս Ռայնհարդ Հենցելը և ամերիկացի աստղագետ Անդրեա Գեզը։ Գիտնականներին մրցանակը շնորհվել է սև խոռոչների ուսումնասիրությունների համար։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...