Ինչ որ աչքս ուզեց, ինձ չզրկեցի դրանից, և ոչ մի ուրախության համար սրտիս վրա արգելք չդրի։ Իմ սիրտն ուրախ եղավ, որովհետև վայելեց իմ աշխատանքի պտուղները, և դա էլ իմ բաժինը եղավ իմ բոլոր վաստակներից։
Ես` Ժողովողս, Իսրայելի թագավոր եղա Երուսաղեմում և սիրտս տվի իմաստությամբ քննելու և խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է արեգակի ներքո։ Աստված դաժան զբաղմունք է տվել մարդու որդիներին, որ զբաղվեն արեգակի ներքո...
Դավթի որդու՝ Երուսաղեմում Իսրայելի թագավոր Ժողովողի խոսքերը.
ՈՒնայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է:
Որդյա՛կ, քո բարիքին արատ մի՛ խառնիր և քո տվածներին՝ տրտմության խոսքեր։ Մի՞թե ցողը չի զովացնում տոթը. այդպես էլ լավ խոսքն ավելի լավ է, քան նվերը։ Շնորհալի մարդը երկուսն էլ ունի։
Որդյա՛կ, եթե մեղք գործեցիր, այլևս մի՛ արա և աղոթի՛ր հին մեղքերի համար։ Փախի՛ր մեղքերից, ինչպես օձից. եթե մոտենաս, կխայթի քեզ։ Մեղքի ժանիքներն առյուծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։
Լիության ժամանակ հիշի՛ր աղքատության ժամանակը և հարստության օրերին՝ աղքատությունն ու նեղությունը։ Առավոտից մինչև երեկո փոփոխվում է ժամանակը, և Տիրոջ առջև ամեն ինչ հարափոփոխ է։
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...